Նժդեհի արձանի ապամոնտաժում, Շուշիում լայնածավալ շինարարություն, ՌԴ խաղաղապահներ. «Հենակետն» ամփոփել է իրադարձություններն Արցախում և Արցախի շուրջ

09/05/2021 15:43

Նժդեհի արձանի ապամոնտաժում, Շուշիում լայնածավալ շինարարություն, ՌԴ խաղաղապահներ. «Հենակետն» ամփոփել է իրադարձություններն Արցախում և Արցախի շուրջ


«Հենակետ» կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել  շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա սկզբին մամուլում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Արցախի Մարտունի քաղաքում գտնվող Նժդեհի արձանը ադրբեջանական կողմի պահանջով և ռուսական խաղաղապահների միջնորդությամբ փորձում են ապամոնտաժել։ Լուրեր էին տարածվում նաև, թե հայկական կողմից բանակցությունները վարում է ԱՀ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով առաջարկել էր մարտունեցիներին, որպեսզի արձանը հանեն։ Մարտունու քաղաքապետարանից հաստատել են լուրը, որ Վ․ Բալասանյանը գտնվել է Մարտունի քաղաքում , սակայն նշել են, որ  ԱԱԽ քարտուղարը այցելել է Մարտունի, որպեսզի տեղում ծանոթանա բնակարանաշինության և  անվտանգային ոլորտին առնչվող մի շարք հարցերի կատարման ընթացքին։
Թեմայի վերաբերյալ Վ․Բալասանյանը հայտարարել է , որ իրականությունից հեռու է համարում  այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը։
Նշենք, որ համացանցում տարածվում էր նաև լուսանկար, որտեղ Նժդեհի արձանի վրա փակցված էր «արձանը վերցնողին կխփենք» գրությունը։

Շաբաթվա ընթացքում  համացանցում տեսանյութեր և լուսանկարներ էին տարածվում, որոնցում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները Շուշիում լայնածավալ շինարարություն սկսել և ոչնչացնում են հայկական հոգևոր, մշակութային և ճարտարապետական ժառանգությունը։

Թեմային անդրադարձել է ԱՀ ՄԻՊ ղեկավար Գեղամ Ստեփանյանը, և դատապարտել  հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելու ադրբեջանական ձեռագիրը։

Հայտարարություն է տարածվել  նաև  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի կողմից , որում նշվում է, թե Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։
ԱՀ  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցով կապ է հաստատել ՌԴ գործընկերների հետ և շեշտել, որ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում պատրաստակամություն էր հայտնել պաշտպանել հայկական կրոնական ժառանգությունը։

Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախի ներդրումային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Կարմիր շուկա համայնքում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները։ Համայնքի ղեկավարը ընդգծել է , որ գործընթացը սկսվել է 2019 թվականին և բազմաբնակարան շենքերը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ մայիսի 3-ին հայտարարել է , որ Արցախում  ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 064 հա տարածք, 632,3 կմ ճանապարհ, 1 733 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 603 պայթունավտանգ առարկա։

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Ա․ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։
ԱՀ  նախագահը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք:
Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝  իր դիմումի համաձայն։ Մեկ այլ հրամանագրով Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։

ԱՀ  նախագահը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Հարությունյանի  «ֆեսյբուքի»-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ վերջինս  որպես վկա, հարցաքննվել է  ԱՀ դատախազության քննիչների կողմից:  Ա․ Հարությունյանը հարցաքնվել է ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) հարուցված քրեական գործի շրջանակներում։
ԱՀ դատախազությունից էլ տեղեկացրել են, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրգործով հարցաքննվել է 28 պատգամավոր։

Դատախազության մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ 2021թ. մարտի լույս 29-ի գիշերը, զոհված զինծառայողների մարմիններ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ենթադրաբար ադրբեջանցիների կողմից քարեր նետելու և մեքենայի դիմապակին ջարդելու վերաբերյալ հրապարակումների առթիվ, Արցախի ոստիկանության կողմից կատարված դատավարական ստուգմամբ, չեն պարզվել ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող բավարար տեղեկություններ:
Մայիսի 4-ին՝ ԱՀ պետհամալսարանում,  «Արցախի ներկան և ապագան» խորագրով  հանդիպումների շրջանակում  ԱՀ ԱԳՆ ղեկավար  Դավիթ Բաբայանը հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ, որտեղ հայտարարել է , որ ՌԴ ներկայությունն Արցախում բացառում է նոր պատերազմի արկածախնդրությունը ։

ԱՀ  ԱԳՆ ղեկավարը մայիսի 5-ին նամակներ է հղել ՄԱԿ ԳՔ  Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ մայիսի 2-ին, անդրադառնալով ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի թվիթերյան գրառմանը, ըստ որի, հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ ՝ ընգծել էր, որ  Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ուղղահայաց ենթակայության տակ չի կարող լինել։

Նշենք , որ «ուղղահայաց» բառը բուռն քննարկման առարկա դարձավ մամուլում և սոցցանցերում, որից հետո պաշտոնական հայտարարության մեջից այդ բառը հանվեց։

Փորձագետների շրջանում քննարկման առարկա էր դարձել նաև ԱԺ նախագահի հայտարարության մեջ տեղ գտած այն միտքը, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են։  Փորձագետները հիմնականում նշում էին, որ ԱՀ ԱԺ նախագահը ադպիսով հաստատում է,  որ ՀՀ-ն այլևս չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը։

Թեմայի վերաբերյալ խոսել է նաև ԱՀ ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը, ում   խոսքերով՝ քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, անհնարին է Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելը։

ԱՀ ԱԳՆ-ն  մայիսի 4-ին հայտարարել է , որ  բարձր են գնահատում ԵԽ  121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

ԱՀ  նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտարարել է , որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջի օրերին  շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։  Խոսելով պատերազմի հետևանքով կրած տնտեսական վնասների մասին՝ վերջինս  նշել է , որ Արցախի ՀՆԱ-ն 2019 թվականին կազմել է ավելի քան 342 միլիարդ դրամ, 2020-ին՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով ՀՆԱ-ն նվազել է 22,4 տոկոսով՝ կազմելով  270 մլրդ 900 միլիոն դրամ, իսկ 2021 թվականի համար կանխատեսվում է 224 մլրդ 5 մլն դրամ, որը շուրջ 35 տոկոսով ցածր է 2019 թվականի ցուցանիշից։
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում ընթանում է նոր կորոնավիրուսային (COVID-19)-ի դեմ վարակը կանխարգելող ռուսական «Sputnik V»-ի պատվաստանյութով պատվաստման գործընթացը։  Ռուս խաղաղապահներն  Արցախին   տրամադրել   են  15000 դեղաչափ պատվաստանյութ, որով    կպատվաստվեն  7500   քաղաքացի:

ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 6-ին տարածել են հայտարարություն, որում կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

ՀՀ ԱԳՆ  պաշտոնակատար Արա Այվազյանն ու ՌԴ  ԱԳՆ ղեկավար  Սերգեյ Լավրովը, վերջինիս մայիսի 6-ին ՀՀ կատարած այցի ժամանակ  անդրադարձել  են   Արցախում առկա հումանիտար խնդիրներին:
Նույն օրը, Լավրովը հանդիպել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով։
ՌԴ ԱԳՆ ի հետ հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ  ԼՂ պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման գործընթացի մաս:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի հեղինակավոր անդամ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը` Հանձնախմբի ղեկավարներին ուղղված նամակում կոչ է արել առնվազն 50 մլն դոլար հատկացնել Արցախի ժողովրդին՝ սննդի, ենթակառուցվածքների, բնակարանային ու բժշկական կարիքների համար:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը մայիսի 7-ին  հոդված էր հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին: Ըստ պարբերականի, ադրբեջանական կողմը բարձրացրել է Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու հարցը ռազմագերիներին ազատ արձակելու համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:21 Դատավորն առանց Չարչյանի վերաբերյալ որոշումը հրապարակելու հեռացել է. դատարանի մոտ լարված իրավիճակ է 19/06/2021 19:49 Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ (Փաստինֆո) 19/06/2021 18:51 ՀՔԾ քննիչները ևս գիտեն, որ սա քաղաքական հետապնդում է. ակնկալում ենք, որ պրոֆեսոր Չարչյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի. Վարդևանյան (Տեսանյութ) 19/06/2021 18:26 Չարչյանի ձերբակալման հիմքն ու նպատակներն աղերս չունեն իրավաբանության հետ. Պաշտպան (Տեսանյութ) 19/06/2021 18:12 Այս գործընթացը ոչ մի այլ նպատակ չունի, քան փորձ՝ վախեցնելու ընդդիմության համախոհներին. Արա Սաղաթելյանը՝ Չարչյանի ձերբակալության մասին (Տեսանյութ) 19/06/2021 17:53 Սա քաղաքական հետապնդում է՝ հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից. Սամվել Սողոմոնյանը՝ Արմեն Չարչյանի գործի մասին (Տեսանյութ) 19/06/2021 17:33 Ահազանգեր ենք ստանում, որ «Հայաստան» դաշինքի համար 24 քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում. Արամ Վարդևանյան 19/06/2021 15:12 Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ 19/06/2021 14:52 Վաղ առավոտից ուժայինների կողմից տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. պարոնայք իրավապահներ, կարծում եք կմարսե՞ք. Արթուր Վանեցյան 19/06/2021 14:18 Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Մարտունու շրջանի միջնակարգ դպրոցում 19/06/2021 12:56 Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին տանելու տեսանյութի առթիվ ոստիկանությանը ստուգողական գործողություններ են հանձնարարվել 19/06/2021 12:39 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 4 մարդ 19/06/2021 12:33 Չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ. խնդրում եմ իրավապահներին ազատ արձակել Արմեն Չարչյանին. Արմեն Մուրադյան 19/06/2021 12:28 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք 19/06/2021 12:15 Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները. անտարբեր չմնանք մեր երկրի վաղվա օրվա հանդեպ. Կաթողիկոս 19/06/2021 12:07 Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրգործ 19/06/2021 11:56 Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում շաբաթ և կիրակի սահմանվել է հերթապահություն 19/06/2021 11:36 ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.578.678 է 19/06/2021 11:29 Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան 19/06/2021 11:27 Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում 19/06/2021 11:19 Ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության համար. Նախագահ 19/06/2021 11:14 Հայաստանում լռության օր է. քարոզարշավն արգելված է 19/06/2021 11:09 Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ 19/06/2021 10:46 Երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել. Դավիթ Գալստյանն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին 19/06/2021 10:09 «Ժողովուրդ». Ընտրություններից հետո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել 19/06/2021 10:03 «Ժողովուրդ». Ինչո՞ւ հավասար չզարգացան Հայաստանի մարզերը 18/06/2021 22:11 Հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ 18/06/2021 21:27 Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր ու ասել՝ Հայրենիքը փրկված է. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 18/06/2021 20:41 Հնարավորություն տվեք մեզ առաջ մղել երկիրը. լինել կառավարություն, ղեկավար, վարչապետ՝ ինչ ուզում եք ասեք, բայց ամբողջ ժողովրդի և ոչ թե յուրայինների համար. Քոչարյան (Տեսանյութ) 18/06/2021 20:21 Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու. Իշխան Սաղաթելյան 18/06/2021 20:18 Մեր հաղթանակին մնացել է երկու օր. Վահե Հակոբյան (Տեսանյութ) 18/06/2021 19:39 Նոր իշխանությունները պետք է զբաղվեն դենիկոլիզացիայով, վերականգնեն հանրային էթիկան. Արա Սաղաթելյան 18/06/2021 19:35 Արմեն Չարչյանը ձերբակալվեց 18/06/2021 18:30 ԳՇ պետի տեղակալը կենտրոնական հավաքակայանում ծանոթացել է ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին 18/06/2021 18:25 Եվրո-2020-ի եզրափակիչը կարող է Լոնդոնից տեղափոխվել Բուդապեշտ 18/06/2021 18:09 Այսօր տեղի է ունեցել մաթեմատիկայի քննությունը. այն մասնակիցների թվով ամենամեծն էր 18/06/2021 17:53 ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ 18/06/2021 17:39 Սփյուռքի շուրջ 47 կառույց կոչ է արել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին 18/06/2021 17:35 Ադրբեջանը հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել 18/06/2021 17:21 «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարը մեկնաբանել է Ադրբեջանի մեղադրանքները 18/06/2021 17:10 Շրջանցելով ԸՕ պահանջը՝ ապօրինի ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված անձ. Ընտրությունների վերահսկման կոմիտե 18/06/2021 16:45 Երևանի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 18/06/2021 16:35 Սամվել Կարապետյանն Ադրբեջանի մեղադրանքներն անվանել է «ֆանտազիա» 18/06/2021 16:19 Պեսկովը պատասխանել է հարցին, թե ում է Ռուսաստանն աջակցում Հայաստանում 18/06/2021 16:06 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 262 դեպք 18/06/2021 15:53 Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արնահոսող մեր Հայաստանը փրկենք. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 18/06/2021 15:43 ՔՊ հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը. սա խիստ վտանգավոր երևույթ է. ՄԻՊ 18/06/2021 15:33 Ես իմ որոշումն արդեն կայացրել եմ, քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին. Վլադիմիր Գասպարյան 18/06/2021 15:24 Ըստ մամուլի տեղեկությունների՝ երեկ հրապարակ էին բերման ենթարկել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց. Աշոտյան 18/06/2021 15:13 Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 18/06/2021 14:59 Ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու փորձերից. բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր. ՊԲ 18/06/2021 14:45 «Խելոք պահիր, մենք կրելու ենք ու հետո դու քո հալը կտեսնես». «Պատիվ ունեմ»-ն ուժային կառույցների կողմից սպառնալիքների մասին ահազանգեր է ստանում 18/06/2021 14:31 Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմական բազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը 18/06/2021 14:13 Հունիսի 20-ը ճակատագրական օր է. եկեք բուժենք վերքերը. վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ) 18/06/2021 14:02 Պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից՝ անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը. «Հայաստան» դաշինք 18/06/2021 13:54 Պեսկով. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով կապի մեջ է բոլոր կողմերի հետ 18/06/2021 13:42 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել 18/06/2021 13:27 Ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը և Արցախը կարող են դուրս գալ միայն ազգանվեր կառավարության աշխատանքի շնորհիվ. պետք է աջակցենք Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան 18/06/2021 13:20 ՄԻՊ-ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող հոդվածը. պրակտիկայում անտրամաբանական կիրառություն ունի 18/06/2021 13:03 Նիկոլը ձախողել է ամեն ինչ. 2020-ը դարձավ ամենասարսափելի տարին. Միքայել Մինասյան (Տեսանյութ) 18/06/2021 12:52 Սուրեն Պապիկյանի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով վիրավորում ստացած 14-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր 18/06/2021 12:44 «Հայաստան» դաշինք՝ 28.7 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25.2 տոկոս. «Գելլափ»-ը հարցումների արդյունքներ է հրապարակել 18/06/2021 12:40 Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև 18/06/2021 12:31 Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են. Միջազգանյագետ 18/06/2021 12:14 Չուշացած անդրադարձ. քարացած կարծիք, թե քաղաքական գործընթաց. Կամո Աթայան 18/06/2021 11:59 Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալուստյանի նկատմամբ 18/06/2021 11:46 Փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել միայն մեկ դեպքում. Էդմոն Մարուքյան 18/06/2021 11:40 Գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ 18/06/2021 11:17 «Հայաստան» դաշինքի համակիրներին Ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու վերաբերյալ գրություններ են ուղարկվել դատախազություն և ոստիկանություն. ՄԻՊ 18/06/2021 11:11 Հայաստանը ունի բացառիկ շանս՝ հունիսի 21-ից սկսելու ներքին համերաշխության և ազգային վերելքի նոր էջ. Արմեն Գևորգյան 18/06/2021 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 86 դեպք, մահացել է 1 մարդ 18/06/2021 10:55 Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա 18/06/2021 10:48 Ձերբակալվել է Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը. աշխատակցին արգելել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին 18/06/2021 10:40 Երկիրը հասարակական համերաշխության սուր կարիք ունի. Սամվել Կարապետյան 18/06/2021 10:33 Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կործանել այն ամենն, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ. նա չի կարող լինել մեր պետության առաջնորդ. Արսեն Ջուլֆալակյան 18/06/2021 10:20 Չի կարելի ՀՀ պետական սահմանների հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից. կառավարության մոտեցումը չափազանց վտանգավոր է. ՄԻՊ 18/06/2021 09:56 «Ժողովուրդ». Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար 18/06/2021 09:53 «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը այլևս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ. Վերջինիս հայրը ուրախ է 18/06/2021 09:51 «Ժողովուրդ». Կառավարությունից ծպտուն չեն հանում սահմանում ադրբեջանցիների անասնագողության առնչությամբ 18/06/2021 09:48 «Հրապարակ». Ավշարցիները պայման են դրել, հակառակ դեպքում Փաշինյանին չէին թողնելու գյուղ մտնել 18/06/2021 09:45 «Իրավունք». Սասուն Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք 18/06/2021 09:44 «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը խզել է փոխհարաբերությունները իր թիմակիցների հետ 18/06/2021 09:42 «Հրապարակ». Որոշ փողատերեր իշխանությունների ցուցումով աշխատում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության համար 18/06/2021 09:38 «Ժողովուրդ». Չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում 18/06/2021 09:35 «Հրապարակ». Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել մարդաքանակ ապահովելու համար 18/06/2021 00:02 Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը 17/06/2021 21:37 Հայ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է, ու սկսվելու է պողպատյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան 17/06/2021 21:27 Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք. Նիկոլ Փաշինյան 17/06/2021 21:02 Նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ էին մեզ համար, բայց ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են գերությունից վերադարձած հարազատին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 17/06/2021 20:58 Զախարովան հայտարարել է, որ լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նվազում է 17/06/2021 20:14 Քանի մենք գալիս ենք իշխանության և խոսում ենք ապագա անելիքների մասին, այս իշխանությունը պատրաստվում է հեռանալ ու խոսում է անցյալի մասին. Ռոբերտ Քոչարյան 17/06/2021 19:16 Հարյուրավոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով մարդկանց մարզերից բերում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին 17/06/2021 19:10 Անպայման մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճան վիժվածքի հետ. Միքայել Մինասյան (Տեսանյութ) 17/06/2021 18:00 Էստոնիայում այրել են ուղղափառ եկեղեցի 17/06/2021 17:45 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 14 հազար դեպք 17/06/2021 17:44 Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ 17/06/2021 17:29 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 23 պատահար. 2 մարդ մահացել է, 28-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 17/06/2021 17:20 ԱԱԾ ստորաբաժանումները Գորիսում հանդիպում են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ և, իբր, բացատրական աշխատանքներ վարում ընտրությունների վերաբերյալ 17/06/2021 17:15 Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները բարելավվում են 17/06/2021 17:00 Ընտրությունը կատարել սառը գիտակցությամբ. Ռոբերտ Քոչարյանը միակն է, ով այսօր կարող է ապահովել կայունություն, անվտանգություն և արժանապատիվ կյանք. Արմեն Գևորգյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը