09/05/2021 12:07
Անցյալ տարի այստեղ այնքան մարդ կար, որ միմյանց հրում էին. հիմա ոչ այդքան մարդ կա, ոչ տրամադրություն, ոչ էլ հպարտություն. Մարուքյան
Մենք հաղթանակը չենք կապիտալիզացրել, անցած տարիները մսխվել են, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այսօր տխուր օր է դարձել բոլորիս համար: Անցյալ տարի, երբ քայլում էինք այստեղ, այնքան մարդ կար, որ միմյանց հրում էին: Հիմա ոչ այդքան մարդ կա, ոչ տրամադրություն, ոչ էլ հպարտություն», - նկատեց պատգամավորը:
Նա բարձրաձայնեց, որ եռատոնը չի վերացել: