09/05/2021 15:25
Քաղաքացին հացադուլ է անում՝ պահանջելով, որ Հայաստանի երեք նախագահները միաբանվեն (Տեսանյութ)
Մասնագիտությամբ ֆինանսիստ Վահրամ Քոչարյանը, ով իրեն համարում է Հայաստանի ոչ հպարտ քաղաքացի, արդեն 4 օր է՝ Ազատության հրապարակում հացադուլ է անում:
Նա պահանջում է, որ Հայաստանի Հանրապետության նախկին երեք նախագահները միաբանվեն:
«Այդ երեք գլխավոր ուղեղային կենտրոնների աշխատանքի համադրությամբ է միայն հնարավոր ձերբազատվել այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, այս իշխանությունից: Թեև տպավորություն է, որ իշխանություն էլ չկա արդեն, որովհետև հիմնականում միայն գոռգոռոցներ են լսվում: Հավատ ներշնչող, փաստարկված խոսք չկա», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց հացադուլ հայտարարած քաղաքացին: