11/05/2021 12:16
«Այդքան կյանք ապրես, ստեղծես, քեզ կերտես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ, բա արժե՞ր». Փաստաբանը՝ ՀՀ գլխավոր դատախազին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չգիտի, թե «ինչի մեջ է խրվել»։
«Ինքը գիտեր՝ լինելու է սովորական դատախազ, որը կգնա թոշակի ու, որին բոլորը կմոռանան ու երջանիկ կվայելի այն, ինչը կվայելի», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով՝ գլխավոր դատախազն «ինքն իրեն կերտած տղա է»։
«Ինքն իրենով տանջված, իր կարիերան ստեղծած. հեշտ չէ։ Գիտնական է եղել, որ ասես գլուխը չի աշխատում, բացառվում է, աշխատում է, ինքն իրեն ստեղծելով գնացել է ու ու 2016 թվականին բախտի բերմամբ, բայց հասել էր նրան չէ՞, որ համարեցին արժանի թեկնածու։ Ուրեմն այդքան կյանք ապրես, ստեղծես, քեզ կերտես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ, բա արժե՞ր, արժե՞ր հեղինակազրկել այդ համակարգը», - նշեց Տիգրան Աթանեսյանը։
Նա ընդգծեց՝ դատախազությունը խաբվել է ու խաբվել է շատ դաժան։
«Առաջինն իրենց է ծախելու», - հավալեց Աթանեսյանը։