11/05/2021 12:27
Կազանում դպրոցի վրա երկրորդ հարձակվողն արգելափակվել է շենքում
Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն իրականացրած երկրորդ անձը, հնարավոր է, մնացել է շենքում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Գործակալության զրուցակցի տեղեկությունով՝ Կազանի դպրոցում հրազենից կրակ է բացել երկու հոգի:
«Итерфакс»-ի փոխանցմամբ, իրավապահներն արգելափակել են երկրորդ կասկածյալին ուսումնական հաստատության չորրորդ հարկում: Ներկայում ձերբակալությունները շարունակվում են:
Նշվում է նաև, որ դեպքի վայրում այժմ աշխատում են օպերատիվ ծառայություններն ու ոստիկանության աշխատակիցները, երեխաները տարհանվում են դպրոցից: