11/05/2021 11:47
Իմ շրջապատից ջնջել եմ բոլոր նրանց, ովքեր ունեն դրական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. փաստաբան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբան Տիգրան Աթանեսյանը կոչ է անում դադարել սատարել Նիկոլ Փաշինյանին։
«Պետք է հասկանան, որ իրենք ակամայից դառնում են թուրք, իրենք այս փոքրիկ Հայաստանում դառնում են թուրքի 5-րդ շարասյուն», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աթանեսյանը։
Նա նշեց, թե ինքն արդեն երեք տարի է՝ իր շփման շրջապատից, նույնիսկ, իր վստահորդների շրջապատից ջնջել է բոլոր նրանց, ովքեր ունեն դրական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
«Անգամ, իմ շատ մոտ ընկերների հետ բացառել եմ երբևէ շփումը, շատ ցավալի է, բայց ինձ համար անընդունելի է, որովհետև այդ իմ ընկերների ձեռքերի վրա հինգ հազար մեր եղբայրների արյունն է», - ասաց փաստաբանը։
Նշենք, որ Աթանեսյանը ժամանակին հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանը մարտի 1-ի գործով: