12/05/2021 11:45
Գյումրիում անցած 2,5 տարում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել, բայց 2019-2020 թթ. իշխանությունն ինքնապարգևատրվել է շուրջ 220 մլն դոլարով. Բաբայան
Գյումրիում, որ մինչ օրս ամենաշատ տնակներ ունեցող քաղաքն է, անցած 2,5 տարվա ընթացքում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել, ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա նշել է, որ շուրջ 1000 ընտանիք Գյումրիում դեռ ապրում է տնակներում.
«Գյումրիում 1000 հատ 90քմ տարածքով բնակարան կառուցելը պետության համար կարժենար ընդամենը 65 միլիոն դոլար: Այդ 1000 բնակարան կառուցելը շուրջ 2000 գյումրեցու համար կապահովեր առնվազն 1 տարվա աշխատանք: Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միայն այն դրվագով, որ իշխանազավթման առաջին քայլերը սկսել են Գյումրիից»:
Բաբայանը նաև հիշեցրել է, որ միայն 2019-2020 թվականներին այս իշխանությունն ինքնապարգևատրվել է շուրջ 220 միլիոն դոլարով:
«Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը 1000 գյումրեցի ընտանիքի զրկեց արժանապատիվ ապրելու իրավունքից:
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ», - գրել է նա: