13/05/2021 23:10
Վաշինգտոնը կոչ է անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել
Ամերիկյան իշխանությունները Բաքվին և Երևանին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ապաէսկալացիայի կոչ են անում: Հայտարարությունը հինգշաբթի հրապարակել է Twitter-ի իր էջում Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է, և կոչ ենք անում զսպվածություն պահպանել իրավիճակի ապաէսկալացիայի համար»,- նշել է դիվանագետը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հաղորդել է, որ վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը փորձել են «որոշակի աշխատանք» իրականացնել երկրի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններից մեկում: Նույն օրվա երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը՝ 3,5 կմ խորությամբ: