13/05/2021 11:33
Ռուսաստանի հայերի միությունն ու «Ալյանս»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ռուսաստանի հայերի միության և «Ալյանս» կուսակցության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Ռուսաստանի Հայերի Միության և Ալյանս կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիրը ստորագրվել է Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Այն վերաբերում է բազմակողմանի փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին։
Նշվել են նաև համատեղ նախաձեռնությունների իրագործման շրջանակները։