13/05/2021 17:02
«Կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ». Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամներին հրավիրում է նիստի
Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Վազգեն Մանուկյանը։
«Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:
Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի», - ասված է հայտարարությունում։