13/05/2021 14:01
Հունիսի 12-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է նոր կանոնավոր չվերթներ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ
Հաջորդ ամսվանից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է նոր կանոնավոր չվերթներ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ հունիսի 12-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է նոր կանոնավոր չվերթներ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ։ Չվերթները լինելու են շաբաթական 1 անգամ, աստիճանաբար հաճախականությունը հասցնելով 4 -ի։ Վաղը տեղի կունենա չվերթի շնորհանդեսը, ինչպես նաև մեր ևս մեկ նոր նախագծի ` Armenia tours-ի շնորհանդեսը։ Ավիաընկերությունը իր դուստր ձեռնարկության միջոցով, առաջարկելու է ամբողջական տուր փաթեթներ։ Մեր բոլոր գործըկերներին սիրով սպասում ենք վաղը։
Բարի թռիչք բոլորին», - նշել է Խաչատրյանը։