14/05/2021 11:24
ԲՀԿ-ն նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը:
«Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:
Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է:
Նորից եմ շեշտում, հապաղել չի կարելի: Անհրաժեշտ են հրատապ լուծումներ», - ասված է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի տարածած հայտարարությունում։