«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին հուշագիրը ստորագրվեց (Տեսանյութ)

15/05/2021 13:43

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին հուշագիրը ստորագրվեց (Տեսանյութ)


ՅՈ՞ ԵՐԹԱՍ,  ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։

2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերիև սպիտակների»: Ստով և կեղծիքով եկան իշխանության ու դարձրեցին այն իշխանությունը պահելու միջոցներ:

Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:

Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական  համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքումունեցանքծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:
Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:

Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալ, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:
Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։

Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ  ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:

Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ

Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:

Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու  պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:

«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում: «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն:

Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում:

Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։

ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ

Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մեր գործունեության եղել են ինչպես  բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում:  Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին:
Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ԱՐՑԱ՛Խ

Կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և դա համարում է գերտերությունների խնդիր։ Ձախողումները բերեցին նրան, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլ հումանիտար աջակցության պլատֆորմ, որի միակ գործառույթը աշխարհի տարբեր ծայրերից եկող օգնության փոխանցումն է արցախցիներին։

Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր Հայրենիքի գոյության և անվտանգության անկյունաքարային հարցն է:

Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց իշխանություններն ի զորու չեն ապահովելու ո՛չ խաղաղություն, ո՛չ Արցախի կենսունակությունը։ Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու ապրել առանց պատերազմի:

Մենք հայցում ենք Ձեր քվեն՝ սրտում ու մտքում ունենալով Արցախի անվտանգ ապագայի ու կայուն զարգացման ապահովման երազանքն ու գերնպատակը:

Մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ուսումնասիրության և հետաքննության առարկա պետք է դառնան 44-օրյա պատերազմի բոլոր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, կառավարչական հանգամանքները: Մեր ժողովուրդը պետք է ստանա ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ ինչու՞ այսպես եղավ, և ո՞վ էր մեղավոր` դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով:

Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք, որտեղ արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան խաղաղությունը:

ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ

Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, բանակը թուլացավ, երբ գիտակցաբար կտրվեց բանակ-հասարակություն կապը։ Կապը կտրվեց, երբ Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքի զգացումն ու մարտունակությունը  սկսեց չափվել զորամասային ճաշարանում ելակի առկայությամբ։ Կապը կտրվեց, երբ փորձառու և բանիմաց հրամանատարներին փոխարինեցին հարմարվող և հնազանդ սպաներով, որոնք Հայաստանին ծառայելու փոխարեն գերադասեցին ծառայել անձնիշխանությանը: Կապը կտրվեց, երբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ  արշավ սկսվեց ժամկետային զինվորական ծառայության ինստիտուտի դեմ։ Կապը կտրվեց, երբ բանակի համակարգված համալրման մեխանիզմն ուզեցին փոխարինել ֆիդայական ջոկատներով։ Կապը կտրվեց, երբ շրջանառության մեջ դրվեց «Ինչու՞ մեր զավակները պիտի պաշտպանեն Արցախի սահմանը» ազգակործան թեզը՝ նպատակադրված մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին պաշտպանում է նաև Հայաստանում բնակվող քաղաքացիների անդորրը։ Իսկ վճռական հարվածը բանակին հասցվեց, երբ ապիկար կառավարման ձախողումները և դրանց արդյունքում կրած պարտությունը վերագրեցին բանակին։

Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների կառավարչական և քաղաքականության մշակման փորձ ունեցող ուժեր՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի վերականգնման և արդիականացման ուղղությամբ։ Հանրապետականի կառավարման տարիներին բանակը եղել է ամենաբարձր հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտը։ Մենք վերականգնելու և բազմապատկելու ենք բանակի նկատմամբ հանրային վստահությունը։

Մենք ներդնելու ենք բանակի նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքներ: Զինված ուժերը մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման գրավականն են, մեր գոյատևման առհավատչյան:
«Ազգ-բանակ» հայեցակարգը պետության  պաշտպանունակության, կայուն  ու անվտանգ զարգացման երաշխիքն է:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

● Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:
● Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է:
● Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:
● Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն  խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:
● Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։ 
● Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:
● Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:

Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:56 Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին տանելու տեսանյութի առթիվ ոստիկանությանը ստուգողական գործողություններ են հանձնարարվել Այսօր, 12:39 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 81 դեպք, մահացել է 4 մարդ Այսօր, 12:33 Չեմ կարող հաշտվել կոլեգայիս ազատությունից զրկման փաստի հետ. խնդրում եմ իրավապահներին ազատ արձակել Արմեն Չարչյանին. Արմեն Մուրադյան Այսօր, 12:28 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք Այսօր, 12:15 Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները. անտարբեր չմնանք մեր երկրի վաղվա օրվա հանդեպ. Կաթողիկոս Այսօր, 12:07 Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրգործ Այսօր, 11:56 Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում շաբաթ և կիրակի սահմանվել է հերթապահություն Այսօր, 11:36 ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.578.678 է Այսօր, 11:29 Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան Այսօր, 11:27 Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում Այսօր, 11:19 Ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության համար. Նախագահ Այսօր, 11:14 Հայաստանում լռության օր է. քարոզարշավն արգելված է Այսօր, 11:09 Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ Այսօր, 10:46 Երբեք որևէ անօրինական եղանակով զենքի մատակարարում չեմ իրականացրել. Դավիթ Գալստյանն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Ընտրություններից հետո մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ինչո՞ւ հավասար չզարգացան Հայաստանի մարզերը 18/06/2021 22:11 Հորդորում ենք իրավապահ պատկան մարմիններին անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ 18/06/2021 21:27 Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր ու ասել՝ Հայրենիքը փրկված է. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 18/06/2021 20:41 Հնարավորություն տվեք մեզ առաջ մղել երկիրը. լինել կառավարություն, ղեկավար, վարչապետ՝ ինչ ուզում եք ասեք, բայց ամբողջ ժողովրդի և ոչ թե յուրայինների համար. Քոչարյան (Տեսանյութ) 18/06/2021 20:21 Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու. Իշխան Սաղաթելյան 18/06/2021 20:18 Մեր հաղթանակին մնացել է երկու օր. Վահե Հակոբյան (Տեսանյութ) 18/06/2021 19:39 Նոր իշխանությունները պետք է զբաղվեն դենիկոլիզացիայով, վերականգնեն հանրային էթիկան. Արա Սաղաթելյան 18/06/2021 19:35 Արմեն Չարչյանը ձերբակալվեց 18/06/2021 18:30 ԳՇ պետի տեղակալը կենտրոնական հավաքակայանում ծանոթացել է ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին 18/06/2021 18:25 Եվրո-2020-ի եզրափակիչը կարող է Լոնդոնից տեղափոխվել Բուդապեշտ 18/06/2021 18:09 Այսօր տեղի է ունեցել մաթեմատիկայի քննությունը. այն մասնակիցների թվով ամենամեծն էր 18/06/2021 17:53 ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ 18/06/2021 17:39 Սփյուռքի շուրջ 47 կառույց կոչ է արել քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին 18/06/2021 17:35 Ադրբեջանը հայկական բանակի պահեստազորի գնդապետի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել 18/06/2021 17:21 «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարը մեկնաբանել է Ադրբեջանի մեղադրանքները 18/06/2021 17:10 Շրջանցելով ԸՕ պահանջը՝ ապօրինի ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակում ընդգրկված անձ. Ընտրությունների վերահսկման կոմիտե 18/06/2021 16:45 Երևանի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 18/06/2021 16:35 Սամվել Կարապետյանն Ադրբեջանի մեղադրանքներն անվանել է «ֆանտազիա» 18/06/2021 16:19 Պեսկովը պատասխանել է հարցին, թե ում է Ռուսաստանն աջակցում Հայաստանում 18/06/2021 16:06 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 262 դեպք 18/06/2021 15:53 Եկեք երեք տարում ծերացած, կռացած, արցունքն աչքերին ու վերքերից արնահոսող մեր Հայաստանը փրկենք. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 18/06/2021 15:43 ՔՊ հավաքին ներկա են եղել մուրճը ձեռքին մասնակիցներ, ովքեր նաև բացահայտ ցուցադրել են իրենց ձեռքի մուրճերը. սա խիստ վտանգավոր երևույթ է. ՄԻՊ 18/06/2021 15:33 Ես իմ որոշումն արդեն կայացրել եմ, քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին. Վլադիմիր Գասպարյան 18/06/2021 15:24 Ըստ մամուլի տեղեկությունների՝ երեկ հրապարակ էին բերման ենթարկել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդկանց. Աշոտյան 18/06/2021 15:13 Քվեարկելու եմ ընդդեմ Նիկոլի և նիկոլիզմի. Արա Սաղաթելյան (Տեսանյութ) 18/06/2021 14:59 Ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու փորձերից. բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր. ՊԲ 18/06/2021 14:45 «Խելոք պահիր, մենք կրելու ենք ու հետո դու քո հալը կտեսնես». «Պատիվ ունեմ»-ն ուժային կառույցների կողմից սպառնալիքների մասին ահազանգեր է ստանում 18/06/2021 14:31 Կրեմլը գնահատել է Ադրբեջանում ռազմական բազա ստեղծելու Թուրքիայի ծրագրերը 18/06/2021 14:13 Հունիսի 20-ը ճակատագրական օր է. եկեք բուժենք վերքերը. վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ) 18/06/2021 14:02 Պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից՝ անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը. «Հայաստան» դաշինք 18/06/2021 13:54 Պեսկով. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով կապի մեջ է բոլոր կողմերի հետ 18/06/2021 13:42 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել 18/06/2021 13:27 Ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը և Արցախը կարող են դուրս գալ միայն ազգանվեր կառավարության աշխատանքի շնորհիվ. պետք է աջակցենք Ռոբերտ Քոչարյանին. Օնիկ Գասպարյան 18/06/2021 13:20 ՄԻՊ-ը կդիմի ՍԴ՝ վիճարկելու նախընտրական քարոզչությանը վերաբերող հոդվածը. պրակտիկայում անտրամաբանական կիրառություն ունի 18/06/2021 13:03 Նիկոլը ձախողել է ամեն ինչ. 2020-ը դարձավ ամենասարսափելի տարին. Միքայել Մինասյան (Տեսանյութ) 18/06/2021 12:52 Սուրեն Պապիկյանի մեքենայի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով վիրավորում ստացած 14-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր 18/06/2021 12:44 «Հայաստան» դաշինք՝ 28.7 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25.2 տոկոս. «Գելլափ»-ը հարցումների արդյունքներ է հրապարակել 18/06/2021 12:40 Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև 18/06/2021 12:31 Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են. Միջազգանյագետ 18/06/2021 12:14 Չուշացած անդրադարձ. քարացած կարծիք, թե քաղաքական գործընթաց. Կամո Աթայան 18/06/2021 11:59 Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալուստյանի նկատմամբ 18/06/2021 11:46 Փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել միայն մեկ դեպքում. Էդմոն Մարուքյան 18/06/2021 11:40 Գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ 18/06/2021 11:17 «Հայաստան» դաշինքի համակիրներին Ոստիկանության բաժնում բռնության ենթարկելու վերաբերյալ գրություններ են ուղարկվել դատախազություն և ոստիկանություն. ՄԻՊ 18/06/2021 11:11 Հայաստանը ունի բացառիկ շանս՝ հունիսի 21-ից սկսելու ներքին համերաշխության և ազգային վերելքի նոր էջ. Արմեն Գևորգյան 18/06/2021 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 86 դեպք, մահացել է 1 մարդ 18/06/2021 10:55 Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք կա 18/06/2021 10:48 Ձերբակալվել է Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը. աշխատակցին արգելել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին 18/06/2021 10:40 Երկիրը հասարակական համերաշխության սուր կարիք ունի. Սամվել Կարապետյան 18/06/2021 10:33 Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կործանել այն ամենն, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ. նա չի կարող լինել մեր պետության առաջնորդ. Արսեն Ջուլֆալակյան 18/06/2021 10:20 Չի կարելի ՀՀ պետական սահմանների հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից. կառավարության մոտեցումը չափազանց վտանգավոր է. ՄԻՊ 18/06/2021 09:56 «Ժողովուրդ». Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար 18/06/2021 09:53 «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը այլևս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ. Վերջինիս հայրը ուրախ է 18/06/2021 09:51 «Ժողովուրդ». Կառավարությունից ծպտուն չեն հանում սահմանում ադրբեջանցիների անասնագողության առնչությամբ 18/06/2021 09:48 «Հրապարակ». Ավշարցիները պայման են դրել, հակառակ դեպքում Փաշինյանին չէին թողնելու գյուղ մտնել 18/06/2021 09:45 «Իրավունք». Սասուն Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք 18/06/2021 09:44 «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը խզել է փոխհարաբերությունները իր թիմակիցների հետ 18/06/2021 09:42 «Հրապարակ». Որոշ փողատերեր իշխանությունների ցուցումով աշխատում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության համար 18/06/2021 09:38 «Ժողովուրդ». Չնայած իշխանությունների գործադրած բոլոր ջանքերին՝ Արամ Սարգսյանն այդպես էլ չի ընկալվում 18/06/2021 09:35 «Հրապարակ». Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել մարդաքանակ ապահովելու համար 18/06/2021 00:02 Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը 17/06/2021 21:37 Հայ ժողովուրդը ջախջախիչ տոկոսներով հաղթելու է, ու սկսվելու է պողպատյա հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան 17/06/2021 21:27 Կոմունիկացիաների բացման համատեքստում Հայաստանի որևէ սուվերեն տարածքի կարգավիճակի փոփոխությունը բացառում ենք. Նիկոլ Փաշինյան 17/06/2021 21:02 Նախորդ 8 ամիսները դժոխքի ճանապարհ էին մեզ համար, բայց ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են գերությունից վերադարձած հարազատին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 17/06/2021 20:58 Զախարովան հայտարարել է, որ լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նվազում է 17/06/2021 20:14 Քանի մենք գալիս ենք իշխանության և խոսում ենք ապագա անելիքների մասին, այս իշխանությունը պատրաստվում է հեռանալ ու խոսում է անցյալի մասին. Ռոբերտ Քոչարյան 17/06/2021 19:16 Հարյուրավոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով մարդկանց մարզերից բերում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին 17/06/2021 19:10 Անպայման մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճան վիժվածքի հետ. Միքայել Մինասյան (Տեսանյութ) 17/06/2021 18:00 Էստոնիայում այրել են ուղղափառ եկեղեցի 17/06/2021 17:45 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 14 հազար դեպք 17/06/2021 17:44 Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ 17/06/2021 17:29 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 23 պատահար. 2 մարդ մահացել է, 28-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 17/06/2021 17:20 ԱԱԾ ստորաբաժանումները Գորիսում հանդիպում են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ և, իբր, բացատրական աշխատանքներ վարում ընտրությունների վերաբերյալ 17/06/2021 17:15 Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները բարելավվում են 17/06/2021 17:00 Ընտրությունը կատարել սառը գիտակցությամբ. Ռոբերտ Քոչարյանը միակն է, ով այսօր կարող է ապահովել կայունություն, անվտանգություն և արժանապատիվ կյանք. Արմեն Գևորգյան 17/06/2021 16:53 Էրդողանը չի բացառել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը 17/06/2021 16:39 ՀԿԵ-ն ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին 17/06/2021 16:27 Երիտասարդը դանակներով հարվածել է 52-ամյա կնոջը, կտրել պարանոցը. վերջինս մահացել է 17/06/2021 16:15 Որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից. Իմքայլական պատգամավոր 17/06/2021 16:09 Հայաստանին փոխանցվել է թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում 17/06/2021 15:49 Արման Թաթոյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ Եվրոպական դատարան հրատապ գանգատ ներկայացնելու հարցով՝ կապված ՀՀ գյուղերի հարևանությունից Ադրբեջանի ԶՈւ-երը հեռացնելու հետ 17/06/2021 15:41 Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում վստահության աճի համար. Էրդողան 17/06/2021 15:32 «Զգաստացե՛ք». Ծեծի է ենթարկվել ԱԱԾ գնդապետի որդին. ԱԱԾ պահեստազորի սպաների հայտարարությունը 17/06/2021 15:24 Զերծ մնալ նախընտրական պաստառների նկատմամբ ոտնձգություններից. Դատախազության հայտարարությունը 17/06/2021 15:07 «Վիվա-ՄՏՍ» ընկերությունն ամբողջովին ապաքաղաքական կառույց է. հայտարարություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը