«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին հուշագիրը ստորագրվեց (Տեսանյութ)

15/05/2021 13:43

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին հուշագիրը ստորագրվեց (Տեսանյութ)


ՅՈ՞ ԵՐԹԱՍ,  ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։

2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերիև սպիտակների»: Ստով և կեղծիքով եկան իշխանության ու դարձրեցին այն իշխանությունը պահելու միջոցներ:

Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:

Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական  համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքումունեցանքծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:
Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:

Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալ, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:
Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։

Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ  ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:

Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ

Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:

Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու  պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:

«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում: «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն:

Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում:

Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։

ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ

Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մեր գործունեության եղել են ինչպես  բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում:  Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին:
Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ԱՐՑԱ՛Խ

Կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և դա համարում է գերտերությունների խնդիր։ Ձախողումները բերեցին նրան, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլ հումանիտար աջակցության պլատֆորմ, որի միակ գործառույթը աշխարհի տարբեր ծայրերից եկող օգնության փոխանցումն է արցախցիներին։

Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր Հայրենիքի գոյության և անվտանգության անկյունաքարային հարցն է:

Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց իշխանություններն ի զորու չեն ապահովելու ո՛չ խաղաղություն, ո՛չ Արցախի կենսունակությունը։ Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու ապրել առանց պատերազմի:

Մենք հայցում ենք Ձեր քվեն՝ սրտում ու մտքում ունենալով Արցախի անվտանգ ապագայի ու կայուն զարգացման ապահովման երազանքն ու գերնպատակը:

Մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ուսումնասիրության և հետաքննության առարկա պետք է դառնան 44-օրյա պատերազմի բոլոր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, կառավարչական հանգամանքները: Մեր ժողովուրդը պետք է ստանա ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ ինչու՞ այսպես եղավ, և ո՞վ էր մեղավոր` դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով:

Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք, որտեղ արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան խաղաղությունը:

ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ

Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, բանակը թուլացավ, երբ գիտակցաբար կտրվեց բանակ-հասարակություն կապը։ Կապը կտրվեց, երբ Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքի զգացումն ու մարտունակությունը  սկսեց չափվել զորամասային ճաշարանում ելակի առկայությամբ։ Կապը կտրվեց, երբ փորձառու և բանիմաց հրամանատարներին փոխարինեցին հարմարվող և հնազանդ սպաներով, որոնք Հայաստանին ծառայելու փոխարեն գերադասեցին ծառայել անձնիշխանությանը: Կապը կտրվեց, երբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ  արշավ սկսվեց ժամկետային զինվորական ծառայության ինստիտուտի դեմ։ Կապը կտրվեց, երբ բանակի համակարգված համալրման մեխանիզմն ուզեցին փոխարինել ֆիդայական ջոկատներով։ Կապը կտրվեց, երբ շրջանառության մեջ դրվեց «Ինչու՞ մեր զավակները պիտի պաշտպանեն Արցախի սահմանը» ազգակործան թեզը՝ նպատակադրված մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին պաշտպանում է նաև Հայաստանում բնակվող քաղաքացիների անդորրը։ Իսկ վճռական հարվածը բանակին հասցվեց, երբ ապիկար կառավարման ձախողումները և դրանց արդյունքում կրած պարտությունը վերագրեցին բանակին։

Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների կառավարչական և քաղաքականության մշակման փորձ ունեցող ուժեր՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի վերականգնման և արդիականացման ուղղությամբ։ Հանրապետականի կառավարման տարիներին բանակը եղել է ամենաբարձր հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտը։ Մենք վերականգնելու և բազմապատկելու ենք բանակի նկատմամբ հանրային վստահությունը։

Մենք ներդնելու ենք բանակի նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքներ: Զինված ուժերը մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման գրավականն են, մեր գոյատևման առհավատչյան:
«Ազգ-բանակ» հայեցակարգը պետության  պաշտպանունակության, կայուն  ու անվտանգ զարգացման երաշխիքն է:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

● Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:
● Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդի հարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» հայեցակարգի լիարժեք ներդրումն է:
● Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:
● Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն  խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:
● Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։ 
● Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:
● Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:

Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը