16/05/2021 16:08
Հիմա կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալը կարող է շատ ավելի խորացնել ներքին ապակայությունը. ՀՀ առաջին նախագահ
«Հիմա կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալը կարող է շատ ավելի խորացնել ներքին ապակայությունը», - Հայ ազգային կոնգրեսի համագումարում ասաց կուսակցության ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների և կառավարական ճգնաժամերի պատճառ:
Ըստ Առաջին նախագահի՝ կառավարման կիսանախագահական համկարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր և անթույլատրելի է.«Հիմա խոսակցություններ կան արագ անցնել դրան: Դա պետք է լինի հանդարտ պայմաններում, ոչ թե ցնցվող հասարակության պայմաններում: Դրան պետք է անդրադառնալ մեկ, երկու տարի անց՝ երկրի կայունության ապահովումից և ժողորդի հոգեկան հավասարակշռության վերակագնումից հետո»: