17/05/2021 12:12
Արցախի նախագահը Շուշիի շրջանում քննարկել է հետպատերազմյան մարտահրավերներն ու խնդիրները (Տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին այցելել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ:
Նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ բնակիչների հետ տեղում քննարկել են հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները։
Գրառմանը կից Արցախի ղեկավարը նաև տեսնանյութ է տեղադրել: