17/05/2021 13:11
Ասկերանի շրջանում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները
ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները։
ԱՀ Քաղաքաշինության Նախարարությունից հայտնում են, որ շինաշխատանքներում ընդգրկված են մի քանի շինարարական կազմակերպություններ։
Բազմաբնակարան շենքերը կառուցվելու են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։15 բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թ. սեպտեմբերի վերջ։ Այն կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։