17/05/2021 17:39
Պռոշյան գյուղի առանձնատներից մեկում հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող տղամարդիկ (Տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ տեղեկություն են ստացել, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով անցած տարվա հունիսից հետախուզվող երկու երիտասարդ թաքնվում են Պռոշյան գյուղի առանձնատներից մեկում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Տեղեկություններն իրացվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ։Մայիսի 14-ին Պռոշյան գյուղում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել Երևանում հաշվառված՝ 22, և Թալինում հաշվառված՝ 31 տարեկան երկու տղամարդիկ, որոնք հետախուզվում էին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են քննչական կոմիտե։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում։