17/05/2021 18:04
Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով քաղաքացիների թիվը հասել է 445-ի. արձանագրվել է ջրի որակի բարելավում
Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։
Այսօրվա դրությամբ՝ Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել՝ 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով:
Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է ևս 43 հիվանդ:
Ընդհանուր առմամբ՝ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 445 դեպք:
Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։