Հայաստանի չորս իշխանությունները. պետականամե՞տ, թե՞ իշխանամետ, կամ ինչպես փրկել պետությունը վերահաս աղետից. Կամո Աթայան

18/05/2021 15:30

Հայաստանի չորս իշխանությունները. պետականամե՞տ, թե՞ իշխանամետ, կամ ինչպես փրկել պետությունը վերահաս աղետից. Կամո Աթայան


Հաճախ մարդկանց թվում է, թե լինելով տվյալ պահի իշխանության կողքին, դրանով նրանք նպաստում են պետության հզորացմանը: Միանգամից նշենք, որ դա խաբուսիկ մոտեցում է: Դրան հատկապես մղում են, երբ պահի իշխանություններն առաջնորդվում են պոպուլիստական, կեղծ, պետության իրական զարգացման հետ աղերս չունեցող լոզունգներով ու կոչերով, որոնք ավելի շատ նպատակ ունեն երկարաձգելու սնանկ, անպտուղ, ազգակործան իշխանության տիրապետության շրջանը, նրանց նույնիսկ պետության զարգացումը չի էլ հետաքրքրում, պետություն բառը նրանց համար այդ պահին, վարագույրի, ծխածածկույթի նման մի բան է…

Որպեսզի տեսական ու անորոշ ձևակերպումներ շատ չօգտագործեմ, ասեմ, որ գրածիս հիմքում ՀՀ ներկա վիճակն է ու համեմատական փոքր, բայց հնարավորինս օբյեկտիվ վերլուծությունն անկախության տասնամյակների ու տարբեր իշխանությունների միջև: Անկախության երեք տասնամյակներինմենք ունեցել ենք 4 իշխանություն:

Առաջին՝ այսպես կոչված ՀՀՇ-ական իշխանության ժամանակ ոչ միայն հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունն, այլև նրանց իշխանության տարիներին տեղի ունեցավ Արցախյան գոյամարտը, և որպես արդյունք ստեղծվեց երկրորդ՝ Արցախի չճանաչված հայկական պետականությունը:

Այդ տարիներին նշված իշխանությունը չկարողացավ ապահովել երկրի սոցիալ-տնտեսական նկատելի առաջընթաց ու պատահական չէ, որ նշված շրջանում արտագաղթի հիմքերը դրվեցին ու այն ժամանակի ընթացքում ընդունեց մեծ չափեր: Ժողովրդի մոտ ընդունված է, որ պետական ունեցվածքի ալան-թալանը սեփականաշնորհում անվան տակ նրանց օրոք է սկսվել: Ի վերջո, չգտնելով նաև Արցախի խնդրի հայանպաստ լուծման ճանապարհ, այս իշխանությունը պալատական ուժերի ճնշման տակ հրաժարական տվեց:

1998-ին ընտրված երկրորդ իշխանությունը հիմնական շեշտը դրեց առաջին իշխանության տարիներին ունեցած ձեռքբերումները ոչ միայն պահպանելու, այլև տնտեսական բաղադրիչով այն ավելի հիմնավոր դարձնելու վրա: Ամենօրյա ուշադրության կենտրոնում բանակաշինության գործընթացն էր, և ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ ունեցած կապերի ընդլայնումը: Որոշակի կապեր ու փոխգործակցություն նշմարվեց նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում այդ տարիներին տեղի ունեցան նկատելի դրական տեղաշարժեր և զարգացումներ: Թվում էր, թե այդ տարիներին ժողովրդի մի ստվար հատվածի ցուցաբերած իշխանամետությունն ուղղակիորեն միտված էր պետականաշինությանը, այսինքն մոտեցումը պետականամետ էր: Այս իշխանության հիմնական թերացումը կայացավ հասարակության հետագա պառակտումը չկասեցնելու, ինչպես նաև երկրում կաշառակերության, կոռուպցիայի, թայֆայականության նկատվող և աճող երևույթներն արմատախիլ չանելու մեջ: Այդ իշխանության ընթացքում ալան-թալանը շարունակվեց: Այս իշխանության օրոք տեղի ունեցավ մեր պետականության հիմքերը ցնցած հոկտեմբերի 27-ի իշխանասպանության փորձը ՀՀ խորհրդարանում…

2008թ. ընտրված երրորդ իշխանության մուտքը նշանավորվեց մարտի 1-ի ողբերգական դեպքերով ու վրա հասած համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Կառավարման 10 տարիների ընթացքում այդ իշխանությունը էականորեն չկարողացավ մեծացնել երկրորդ իշխանության ձեռքբերում հանդիսացող պետության ՀՆԱ-ն և ՀՀ պետական բյուջեն: Սակայն պետությունը կարողանում էր որոշակի սոցիալական ծրագրեր իրականացնել, բարձրանում էր միջին աշխատավարձը: Որոշակի հաջողություններ կային բանակաշինության ու սպառազինության նորացման գործընթացում: Անկասկած, աճում էր նաև պետության արտաքին պարտքը: Այս իշխանության օրոք ազգաբնակչության քաղաքականացվածության աստիճանը մեծացավ: Ակտիվորեն շրջանառվում էր ընտրակաշառքի թեման, երկրում կոռուպցիան ավելի մեծ չափերի էր հասել, ալան-թալանը, ինչպես ժողովուրդը կասեր, շարունակվում էր: Հասարակության մեջ բևեռացումն, անհանդուրժողականությունն անասելի բարձր էին: Այս իշխանության օրոք տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան, որի ընթացքում մենք ունեցանք մարդկային ու որոշակի տարածքային կորուստներ…

Երրորդ իշխանության ամենամեծ և տիպական սխալը կրկին վերարտադրվելու անհաջող փորձն էր, որը ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար:

Անկախության տասնամյակներին մեզ մոտ ձևավորվեց նաև «չորրորդ» իշխանություն՝ հարաբերական ազատ ու անկախ մամուլ, որը, կարծես, հիմնականում պետականամետ ծիրում էր: Պետք է անպայման նկատել նաև, որ այդ կարևոր ոլորտի որոշ ներկայացուցիչներ նախընտրել էին ավելի շատ ձնագնդի էֆեկտով առաջ մղել բամբասանքի և ստի հավերժ կենդանի թեմաները, որին մեր ժողովրդի մի հատված երկրպագում էր և է…

Նոր աշխարհքաղաքական իրավիճակում տնտեսական զարգացման մեծ հնարավորություններ չունեցող երկրում, որը տասնամյակներ շարունակ հայտարարված շրջափակման մեջ էր, և ուներ ազգային չլուծված մեծ խնդիրներ, փոխանակ անընդհատ բարձրացվեր ազգային ոգին, դաստիարակվեր երկիրը պաշտպանելուն պատրաստ ուժեղ սերունդ, հաճախ գովազդվում էին արգահատելի ու նման վիճակներին ոչ հարիր ուղղություններ: Անշեղորեն աճում էր աղանդավորների թիվը՝ ամենամեղմ հաշվարկներով այստեղ ապրող 10 մարդուց մեկը աղանդավոր է, մեծանում էին տարբեր ծագման ու գործունեության ՀԿ-երի քանակը, աճելու և ազատ գործելու միտում ուներ մեր հասարակության համար խորթ ԼԳՏԲ համայնքը…

Ահա այս բացասական միտումները, նկատելի աճ ապրող կոռուպցիան, ընտրակաշառքի մուտքը երկիր հզոր բազա հանդիսացան իշխանությունների, նրանց համակիրների ու հասարակության բարիկադավորման համար: Վերջին ակորդը եղավ իշխանության տված խոստումների դրժումը և կրկին փոփոխված սահմանադրությամբ և վարչապետության ինստիտուտով վերարտադրվելու փորձը: Մնացած ամեն ինչն աչքի առաջ էր:

Քայիստների ոչ մեծ, ոչ խելացի, ոչ գաղափարական, ոչ հայրենասեր խումբը քաջ Նազարի բախտով առանց որևէ դժվարության տասնյակ հազարավոր ըմբոստացած ժողովրդի պայքարի առաջամարտիկը դարձավ: Առանց ծանրութեթև անելու ամբոխացած ժողովրդի մի հատվածը նրանց մեծ իշխանությամբ օծեց՝ հավատալով սին ու անհիմն փուչիկ- խոստումներին: Այսպես մեր իրականության մեջ ձևավորվեց չորրորդ՝ պետականակործան ու մահաբեր իշխանությունը…

Հետո տեղի ունեցավ այն, որի ականատեսն ենք ազգովին՝ երեք տարիների ընթացքում հողին հավասարվեցին անկախության տասնամյակների բոլոր ձեռքբերումները, համարյա ամբողջովին կորցրինք միջազգային ճանաչման ճանապարհին գտնվող Արցախը, հիմա էլ երկվորյակ թշնամին՝ ի դեմս թուրքադրբեջանական տանդեմի բզկտում է ՀՀ-ի սահմանները… Անասելի արյուն, ցավ ու պարտություն տեսավ հայ ժողովուրդը արցախյան երրորդ պատերազմում…

Պետականամե՞տ, թե՞ իշխանամետ: Հարցն այսօր ամենևին էլ հռետորական չէ: Եթե ՀՀ քաղաքացին այս պահին պետականամետ չէ՝ ուրեմն վերջ դարավոր մեր իղձերին, սպասումներին և ունեցած ձեռքբերումներին: Ձևավորված իշխանական խունտան, պատեհապաշտների կառավարությունը ոչ մի աղերս չունեն պետականամետության և պետականաշինության հետ:

Մեր իրավիճակում միայն կայացած քաղաքացիական հասարակության ու ազգային գաղափարախոսություն- հայեցակարգ ծրագրի առկայության պայմաններում է հնարավոր բազմակուսակցական իրավիճակում իշխանությունն ամբողջովին ծառայեցնել պետականաշինությանը՝ այն դարձնելով պետականամետ:

Համախմբված, միավորված հայ ժողովուրդը՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք ժամանակին հաղթանակած եռամիասնությամբ և իր ողջ ներուժով պետք է կրկին մտնի պետականամետ ծիր ու վերահաս աղետից փրկի պետությունն ու ժողովրդին: Սա է ժամանակի հրամայականը:

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:01 Քննարկվել է հետպատերազմյան իրավիճակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը. Խորհրդակցություն՝ հրամկազմի հետ Այսօր, 15:51 «Լսեցի՞ր, պապա է ասել». երբ զինվորն իր երկրորդ կյանքի առաջին բառն է ասում (Տեսանյութ) Այսօր, 15:41 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով Այսօր, 15:30 Էրդողանի այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ Շուշի, սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ է. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը Այսօր, 15:19 Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջրամատակարարումը 24 ժամով դադարեցվել է Այսօր, 15:12 Արցախի 63-ամյա բնակիչը 12 տարին չլրացած երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել. հարուցվել է քրեական գործ Այսօր, 15:01 Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատը հետաձգվեց. հաջորդ նիստը՝ ընտրություններից հետո Այսօր, 14:46 «Մեծ սրտով կուզենք էս շունը ձեզ ախրանա լինի». Նիկոլ Փաշինյանին Սյունիքում շուն նվիրեցին (Տեսանյութ) Այսօր, 14:41 Իշխանությունները խոստացել են կոռուպցիայի դեմ պայքար, իրենք այսօր թաթախվել են այդ նույն կոռուպցիայի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 14:37 «Սպայկա» ընկերությանը հիշո՞ւմ եք, որ սկզբում վերագրեցին ինձ, տուգանեցին, հետո բաց թողեցին, և այսօր այդ անձը հայտնվել է իրենց ցուցակում. Քոչարյան Այսօր, 14:35 «Ընտրությունների արդյունքները ճակատագրական են լինելու Հայոց պետականության համար». Արշավիր Ղարամյանը կոչ է անում քվեարկել «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքների օգտին Այսօր, 14:23 Ալիևը Ֆիզուլիում դիմավորել է Էրդողանին Այսօր, 13:58 Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը, քննարկել են առաջիկայում իրականացվելիք ծրագրերը Այսօր, 13:53 Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել․ Սպուտնիկ Արմենիա Այսօր, 13:50 Քաջայր Նիկողոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Սպիտակի ղեկավարի պաշտոնակատար Այսօր, 13:40 Գորիս բերված ոստիկանների աչքի առաջ դասի ժամին հրապարակ էին բերվել նաև դպրոցականները. փոխքաղաքապետ Այսօր, 13:33 Պետքարտուղարության ներկայացուցիչների համոզմամբ՝ Հայաստանն արձանագրել է քաղաքական ուժեղ կամքի առկայություն ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով Այսօր, 13:18 «Աերոֆլոտը» չվերթ է սկսել Եկատերինբուրգից Երևան Այսօր, 13:00 Նյու Յորքի բնակիչներին ներարկել են COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ Այսօր, 12:36 Փոխհրաձգություն և սպանություն՝ Գոռավան գյուղի գերեզմանատանը. հանցագործը ձերբակալվել է Այսօր, 12:27 Ալիևը Շուշիում պաշտոնապես կընդունի Էրդողանին Այսօր, 12:13 Զելենսկին ԱՄՀ-ից Ուկրաինայի համար հատուկ կարգավիճակ է ցանկանում Այսօր, 12:00 Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի հեռուստաբանավեճին Այսօր, 11:53 Իլինոյս նահանգում գործարան է այրվել (Տեսանյութ) Այսօր, 11:37 Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր Այսօր, 11:29 Հանցագործ դուրսպրծուկներին հատ-հատ ծակերն ենք կոխելու. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:16 Ռուս խաղաղապահները պլանային ուսումնավարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դիտակետերում Այսօր, 11:03 Պետք է ձեռքներիս դագանակ ունենանք, որ ով մուրճով գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 10:55 Մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը, մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը. ՀՀ ՄԻՊ Այսօր, 10:53 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 82 դեպք, մահացել է 1 մարդ Այսօր, 10:48 Նռնակը տեղադրել է համագյուղացու կցորդիչի վրա. այն պայթել է՝ պատճառելով բազմաթիվ բեկորային վնասվածքներ. ՔԿ Այսօր, 10:35 Ձեր հայհոյանքի բառերը արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով. ՄԻՊ-ը՝ քարոզարշավի մասնակիցներին Այսօր, 10:27 ԱԺ-ում քվորում չկար. գրանցվել էր ընդամենը 12 պատգամավոր Այսօր, 10:15 ԱԱԾ. Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք (Տեսանյութ) Այսօր, 10:09 Արցախում զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջանների տարածքներում Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՔՊ ներսում թեժ քննարկվել է Պապիկյանի և Գասպարյանի ձայնագրությունը Այսօր, 09:49 «Հրապարակ». Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից է Սյունիք մեկնելու, մոտ հազար ոստիկան. Սյունիքի բոլոր կառույցները ոտքի են ելել Այսօր, 09:47 «Փաստ». Իշխանությունը ծրագրում է նոր ալիքներ հեռարձակել հեռահաղորդակցության օպերատորների և համացանցի միջոցով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». ԱԺ հերթական նստաշրջանը չի կայանա. բոլոր ուժերը զբաղված են նախընտրական քարոզարշավով Այսօր, 09:43 «Հրապարակ». Հայտնի ձայնագրությունը հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին, ՔՊ շտաբի գրասենյակից բարձր վեճի ձայն է լսվել Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Մինչ Փաշինյանը խոսում է բանակում բարեփոխումներ անելու մասին պայմանագրային զինծառայողները դիմումներ են գրել Այսօր, 09:37 «Փաստ». Փաշինյանի թիմակիցներն այլևս ի վիճակի չեն տանել նրա քմահաճույքներն ու հենց թիմակիցների նկատմամբ կոպիտ, անհավասարակշիռ պահվածքը Այսօր, 09:34 «Հրապարակ». Կարեն Կարապետյանի մտերիմ մարդիկ ներգրավված են Քոչարյանի նախընտրական կամպանիայում Այսօր, 09:33 «Փաստ». Փաշինյանի հիմնական թիրախներն են գիտնականները, հոգևոր դասը, հարուստները, բարձրագույն կրթություն ստացածները, պետական կառավարման ոլորտում փորձ ունեցողները Այսօր, 09:29 «Ժողովուրդ». Իշխանությունը պարզել է, որ Երևանում կարող է պարտվել ընդդիմությանը Այսօր, 09:27 «Հրապարակ». Ամեն քաղաք այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության և ԱԱԾ աշխատակիցներն այցելում են հավանական «ողջունողներին» և սպառնում Այսօր, 09:25 Թուրքիայի նախագահ Էրդողանը ժամանել է Բաքու 14/06/2021 18:50 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 13 721 դեպք 14/06/2021 18:38 ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ Մակրոնը «երկար զրույց» է ունեցել Էրդողանի հետ 14/06/2021 18:27 «Հայ տղամարդիկ սովոր չեն, երբ կինը 24 ժամ ուշադրության կենտրոնում է». երգչուհի Յանա Գրիգորյանը՝ որպես դերասանուհի հանդես գալու, բաց տեսարանների և անձնականի մասին 14/06/2021 18:17 «Converse4Women»՝ համապարփակ աջակցություն Կոնվերս բանկի կին վարկառուներին 14/06/2021 18:04 Իմ աչքի առաջ կա, թե ով պետք է ինձ փոխարինի. հիմա չեմ ուզում անուններ տալ. Ռոբերտ Քոչարյան 14/06/2021 17:54 Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի հայտարարի Ուկրաինայի և Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու ժամկետների մասին 14/06/2021 17:46 Անելու ենք ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարեցնելու համար. Ռոբերտ Քոչարյան 14/06/2021 17:34 Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչին 14/06/2021 17:23 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 176 միլիոնի 14/06/2021 17:06 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 48 վթար. 1 մարդ մահացել է, 62-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 14/06/2021 16:47 Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան 14/06/2021 16:34 Ներկա խնդիրներին ավելի արագ ու ամբողջական լուծում որևէ այլ թիմ ի վիճակի չէ տալ. Քոչարյան 14/06/2021 16:26 «Որևէ մեկը չփորձի թպրտալ». Փաշինյանը զգուշացրեց՝ անձամբ է բոլորին ասֆալտին պառկեցնելու (Տեսանյութ) 14/06/2021 16:09 Արմեն Գրիգորյանն աշխատանքային ժամին քարոզարշավ է անում. ԱԽ գրասենյակից վստահեցնում են՝ արձակուրդում է. կառավարությունում այդ մասին որևէ որոշում չկա (Լուսանկարներ) 14/06/2021 15:47 Ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից 14/06/2021 15:23 «Իմ Հայաստան» ծրագրի զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում 14/06/2021 15:10 29-ամյա կինը, 2018-ի գարնանը լինելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային. հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի 14/06/2021 15:02 Արվե՞ստ, թե՞ գիտություն. վերականգնված կտավի պատմություն. Այվազովսկի 14/06/2021 14:43 Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և այլ բնակավայրերի ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ. ՄԻՊ 14/06/2021 14:33 Պարզվել են Գետափ գյուղի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները 14/06/2021 14:18 Էջմիածնում Ռոբերտ Քոչարյանի գալու պահին աղավնիներ են թռցրել (Տեսանյութ) 14/06/2021 14:07 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարևոր են 14/06/2021 13:52 Նիկոլականներից շատերը գիտակցում են պարտությունը, միայն մի հոգի դեռ չի գիտակցել, որովհետև ոտքերն իրականությունից կտրված են. Վահե Հակոբյան 14/06/2021 13:40 «Թուրքիայի քաղաքացին չպետք է կարողանա ՀՀ-ում հող կամ այլ բան գնել». Մարուքյանը պնդում է՝ ապաշրջափակումից առաջ ՀՀ օրենսդրությունը պետք է վերանայել 14/06/2021 13:33 Ռուս խաղաղապահները փոխանցել են հատուկ բժշկական սարքավորումներ Լեռնային Ղարաբաղի մանկական հիվանդանոցի համար 14/06/2021 13:20 Նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նոր պատերազմն է. Մարուքյան 14/06/2021 13:13 Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռի արձագանքը 14/06/2021 13:12 Մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է. Նիկոլ Փաշինյան 14/06/2021 13:06 Իրական եմ համարում «Հայաստան» դաշինքի հետ կոալիացիայի ստեղծումը. «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ 14/06/2021 13:03 Ոազմագերիների վերադարձը ներքաղաքական կյանքում չպետք է շահարկվի. Էդմոն Մարուքյան 14/06/2021 12:55 Երևանի, Լոռու և Կոտայքի որոշ հասցեներում գազ չի լինի 14/06/2021 12:47 Բացահայտվել է Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքը 14/06/2021 12:36 Թիմում բացահայտ խոսում են, որ Փաշինյանին «տարել» է, նա հոգեպես անհավասարակշիռ է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 14/06/2021 12:23 «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, փորձում են կասեցնել մեր հաջողված քարոզարշավը, չի ստացվելու. Արսեն Բաբայան 14/06/2021 12:20 Բաքվում լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման 14/06/2021 12:04 Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել 1-4 տարեկան 12 երեխա. ԱՆ 14/06/2021 11:57 ՀՀ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել. կարող եք այս վիճակից դուրս գալ. Մարուքյանը՝ ընտրողներին 14/06/2021 11:52 Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից հեռացնելու, անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ. ՄԻՊ 14/06/2021 11:39 Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել նվազագույն կորուստներով. Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը. Կարեն Կարապետյան 14/06/2021 11:38 Եղբայրները ձերբակալվել են՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով. ՔԿ 14/06/2021 11:33 Վերջին պատերազմի ժամանակ ստեղծված քաոսը բացառված կլինի. Գորգիսյանը ներկայացրել է ԼՀԿ-ի անվտանգության ծրագրերը 14/06/2021 11:29 Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում. Տիգրան Աբրահամյան 14/06/2021 11:16 Կրակոցներ Արարատի մարզում` «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է 50-ից ավելի պարկուճ․ shamshyan.com 14/06/2021 11:06 Արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը և ենթագիտակցաբար դրսևորում է իշխանությունը հետ ստանալու ճիգեր. Նախկին նախարարը՝ Փաշինյանի մասին 14/06/2021 11:02 Էս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը. հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու ժանգոտած մեխերով. Փաշինյանը կրկին սպառնաց մուրճով (Տեսանյութ) 14/06/2021 10:57 Պատրաստվում ենք 2022 թվականից ծնված ամեն երրորդ ու հաջորդ երեխային ամիսը վճարել 50 հազար դրամ նպաստ մինչև 4 տարեկանը. Նիկոլ Փաշինյան 14/06/2021 10:54 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 41 դեպք, մահացել է 4 մարդ 14/06/2021 10:49 Նաֆթալի Բենեթը դարձել է Իսրայելի նոր վարչապետ 14/06/2021 10:37 Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է ավելի քան 55 000 պատվաստում. ԱՆ 14/06/2021 10:24 Ավարտվել է Իրանում վայրէջք կատարած «Բոինգի» միջադեպի քննությունը. արձանագրվել են թռիչքային անվտանգությանն սպառնացող թերություններ. Քաղավիացիա 14/06/2021 10:16 Գելլափի արդյունքներով ՄԻՊ Արման Թաթոյանը հանրային վարկանիշով առաջատար է 13/06/2021 22:32 «Հանուն պետության ինքը պիտի գնա, իրա հոգեկանը չի դիմանում». Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետի հեռախոսազրույցը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (Տեսանյութ) 13/06/2021 12:29 Փաշինյանը փորձում է խաբել արտաքին խաղացողներին. Արթուր Վանեցյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը