Ադրբեջանցի զինվորականները հրազենից կրակ են արձակում, սպառնում սպանել կամ գերեվարել. ՄԻՊ փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում

18/05/2021 21:08

Ադրբեջանցի զինվորականները հրազենից կրակ են արձակում, սպառնում սպանել կամ գերեվարել. ՄԻՊ փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, զենքով սպառնացել են հովիվների` ՀՀ սահմանային բնակիչներին:

Մանրամասներ`

Սյունիքում` ՀՀ Սև լճի տարածքից դեպի Գորիս համայնքի Վերիշեն գյուղն ընկած հատվածում մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ծառայողները մոտեցել են կենդանիներ արածեցնող գյուղի հովիվին, սպառնացել են և զենքի ցուցադրումով պահանջել լքել իր անասնագոմն (մակատեղի) ու արոտավայրը:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները ցույց են տվել, որ Վերիշենի հովիվի մակատեղին գտնվում է Ակներ, Վերիշեն ու մի շարք այլ գյուղերի բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:

Գեղարքունիքում` ՀՀ Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղին հարակից արոտավայրերում` սարատեղիների (անասնագոմեր) տարածքներում ադրբեջանական զինված շուրջ 10 ծառայող մայիսի 12-ին մոտեցել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու սպառնացել զենքի ցուցադրումով` նրա հետ խոսելով նաև հայերեն:

Նույնը օրը, երբ թվով 6 հովիվ Վարդենիսից ու Այրք գյուղից իրենց խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն են արածեցրել ՀՀ տարածքում գտնվող նույն արետավայրին հարակից ջրային ավազանի շրջակայքում, իրենց են մոտեցել են քանի տասնյակ ադրբեջանական զինված ծառայողներ, սպառնացել են զենքի ցուցադրումով և հեռանալու համար տվել են 5 րոպե ժամանակ, հակառակ դեպքում սպառնացել են գերեվարել:

Մայիսի 13-ին նույն կերպ զենքով շուրջ 50 ադրբեջանական ծառայող սպառնացել են Վերին Շորժա գյուղի հովիվին ու պահանջել հեռանալ` հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ գերեվարել:

Նշվածից բացի, մայիսի 12-ին Գեղամասար Կութ գյուղի հովիվը գնացել է գյուղին հարակից իր սարատեղիում գտնվող անասնագոմ և հայտնաբերել է ադրբեջանական զինված ծառայողների` շուրջ 50 հոգի:

Մարդու իրավունքների պաշտպանի այցի ընթացքում պարզվել է, որ արոտավայրերը մարդկանց վարձակալության իրավունքով տրամադրվում են տեղական մարմինների փաստաթղթերով: Այսինքն` խոսքը օրինական հիմքով իրավունքներից ապօրինի զրկելու մասին է:

Հովիվների պնդմամբ` իրենք այլևս հնարավորություն չունեն օգտվել արոտավայրերից: Ավելին, Կութ գյուղում, օրինակ, բնակիչները նշել են, որ կենդանիներին ստիպված են այլևս չուղարկել սարատեղիներ:

Հարցն այն է, որ ադրբեջանական զինվորականները ֆիզիկապես են ներկա մարդկանց օրինական իրավունքներով պատկանող արոտավայրերում, իսկ մի մասի դեպքում էլ` անհնար օգտագործել դրանք` ադրբեջանական նշանառության տակ հայտնվելու պատճառով:

Ընդ որում, հովիվները տեղեկացրել են, որ իրենք նույնիսկ չեն կարողանում մոտենալ արոտավայրերին, քանի որ նման փորձի դեպքում ադրբեջանական զինվորականները հրազենից կրակ են արձակում: Խոսքը նաև վերաբերում է խոտհարքներին:

Հովիվների նշած այս հանգամանքները հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած այլ ապացույցներով ևս` արոտավայրերի օգտագործման փաստաթղթերով, տեղի ուսումնասիրություններով, համապատասխան լուսանկարներով և այլն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2021թ. մայիսի 12-ի և 13-ի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինվորականները, լինելով զինված, սահմանային բնակիչների նկատմամբ կատարել են հանցավոր արարքներ` նրանց սպառնացել սպանել կամ գերեվարել անզեն քաղաքացիական անձանց, ապօրինաբար պահանջել են լքել արոտավայրերն ու հովիվների սարատեղիների անասնագոմերը, որոնք նրանց են պատկանում ՀՀ իրավասու մարմինների հատկացրած օրինական փաստաթղթերով:

Ադրբեջանական զինված ծառայողները խախտել են ՀՀ սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունքները` կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և այլ կենսական իրավունքներ: Ընդ որում, նրանք քաղաքացիական անձանց հետ շփվելիս եղել են դիմակներով:

Ակնհայտ է, որ նման անօրինական արարքներից ՀՀ սահմանային բնակիչներին պաշտպանելու համար Ադբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի և Սյունիքի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Հարցն այն է, որ այս արարքները եզակի չեն: Մարդու իրավունքների պաշտպանի վերջին ամիսների փաստահավաք աշխատանքները արձանագրել են ՀՀ սահմանային բնակիչ հովիվների իրավունքներն ադրբեջանական զինվորականների կողմից խախտելու այլ դեպքեր ևս:

Հ.Գ. այս լուսանկարում ցույց է տրված արոտավայրի` ադրբեջանական նշանառության տակ լինելու օրինակ:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:13 Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:05 «Մեր վերաբերմունքը լինելու է հայելային». Վանեցյանը Փաշինյանի ելույթում համերաշխության կոչ և ցանկություն չի տեսել (Տեսանյութ) Այսօր, 12:59 Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Այսօր, 12:44 ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում. Աբրահամյան Այսօր, 12:35 Չգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Եթե որոշում կայացվի վերցնել մանդատները և գնալ ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնելու մենակ, գնալու եմ խորհրդարան. Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեքսիկայի բանտում անկարգությունների հետևանքով մահացել է 6 մարդ Այսօր, 11:59 Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ. Վահրամ Դումանյան Այսօր, 11:42 Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Այսօր, 11:27 Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Այսօր, 11:14 Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Այսօր, 11:04 Հայկ Մարությանի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ (Տեսանյութ) Այսօր, 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 100 դեպք, մահացել է 1 մարդ Այսօր, 10:38 Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում ապահովում են բնակիչների անվտանգությունը ցորենի բերք հավաքելիս Այսօր, 10:24 Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Այսօր, 10:14 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Առաջին նիստի ժամանակ պետք է ընտրվեն ԱԺ նախագահ և փոխնախագահներ Այսօր, 10:00 «Հրապարակ». ԱԺ նախագահի թեկնածուները շատ են Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 09:55 «Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում Այսօր, 09:49 «Հրապարակ». Մարդ կուսակցություններին պաշտոններ կառաջարկվի Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Փաշինյանը ընտրվեց 26.49 տոկոսի կողմից Այսօր, 09:40 «Հրապարակ». Եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴ, ապա նոր խորհրդարանի կազմավորման գործընթացը կհետաձգվի 22/06/2021 20:59 «Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին 22/06/2021 19:52 70-ից ավելի ընտրական տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի. ԿԸՀ 22/06/2021 19:01 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 178.7 միլիոնը 22/06/2021 18:52 Վրաստանում վերացրել են պարետային ժամը և փողոցում դիմակների պարտադիր կրումը 22/06/2021 18:41 Միսուրի նահանգում հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ 22/06/2021 18:30 Google-ը մեկնաբանել է խափանման մասին տվյալները 22/06/2021 18:16 Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անքակտելիորեն կապված է Եվրոպայի հետ 22/06/2021 18:15 Չիկագոյում պտտահողմը զանգվածային ավերածություններ է առաջացրել (Տեսանյութ) 22/06/2021 18:08 Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարական գծի մոգական փոխհատումները» խորագրով կոնցեպտուալ ցուցադրությունը 22/06/2021 18:04 ԿԸՀ-ն բավարարել է ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն 22/06/2021 18:01 Գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում. Մարուքյանը հանդիպել է Փաշինանին 22/06/2021 17:56 Ընտրակաշառք տալու և ստանալու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի 22/06/2021 17:45 Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցն արագ լուծվեց. ԱԽ քարտուղար 22/06/2021 17:34 Վթար՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին. մեկ տարեկան երեխա է մահացել (Լուսանկարներ) 22/06/2021 17:26 Ես թողեցի ընտանիքս ու եկա Սասուն Խաչատրյանի հորը վիրահատելու, բայց այսօրվա հիվանդի վիրահատությունը հետաձգեցի, վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ. Արմեն Չարչյան 22/06/2021 17:17 Մեղադրանք` դպրոցի տնօրենին և ամուսնուն 22/06/2021 17:11 Ես հավատում եմ արդարադատությանը և համոզված եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի. Արմեն Չարչյան 22/06/2021 17:04 Եվս 1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար. վերջինս կալանավորվել է 22/06/2021 16:52 Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ 22/06/2021 16:45 «Հարությունյանի մտահղացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով». Արցախի նախագահի ու նրա հրաժարականը պահանջողների հանրահավաքները կանցկացվեն նույն հրապարակում՝ րոպեների տարբերությամբ 22/06/2021 16:37 Արցախի ՄԻՊ-ն այցելել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ամուսիններին 22/06/2021 16:28 ՀԷՑ-ի ենթակայաններում լարման շեղումներ առաջացել են, բայց դրանք ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել չէին կարող. Պարզաբանում 22/06/2021 16:22 «List.am»-ում օգտատերը փորձել է զբաղվել ծխախոտի ապօրինի վաճառքով. ՊԵԿ (Տեսանյութ) 22/06/2021 16:19 «Գրոհը կասեցվեց. կլինենք ձեր կառավարության կողքին». Լևոն Շիրինյանը՝ Նիկոլ Փաշինյանին 22/06/2021 16:11 Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն 22/06/2021 16:07 «Մեր հասարակությանը պատիվ չի բերում, որ կասկածելի հեղինակություն ունեցող անհատները փորձում են միջամտել ընտրական գործընթացներին». Նորայր Նորիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին 22/06/2021 16:04 ԳՇ պետը կենտրոնական հավաքակայանում զրուցել է զինակոչիկների հետ, խաղաղ ծառայություն մաղթել 22/06/2021 15:54 Մայր Աթոռը հետևողական է լինելու անվտանգության, ազգային ինքնության և արժեհամակարգի պաշտպանությանը. Հայտարարություն 22/06/2021 15:46 Կոլորադոյում հրաձգության հետևանքով կան զոհեր 22/06/2021 15:35 «Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը». Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություն է ունեցել Արամ Սարգսյանի հետ 22/06/2021 15:06 ՀՀ ՄԻՊ-ի և Վրաստանի հանրային պաշտպանի համատեղ փորձը պետական սահմանի անցման կետերի մշտադիտարկման հարցում համարվել է առաջատար Եվրոպայում 22/06/2021 14:50 ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հիշատակին 22/06/2021 14:40 Իշխող քաղաքական ուժն ու դրա ղեկավարը պատկերացում չունեն Հայաստանի զարգացման վերաբերյալ. օրվա կուրսով ապրող իշխանություն է. Քաղտեխնոլոգ 22/06/2021 14:23 Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ 22/06/2021 14:17 Տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները. հայտագրվել էր 2759 դիմորդ 22/06/2021 13:59 Տեղաբաշխվել են 30 մլն 900 հազար դրամ ծավալով պարտատոմսեր (Տեսանյութ) 22/06/2021 13:54 Ովքեր այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն. պարզաբանում է ԿԸՀ-ն 22/06/2021 13:44 Սիրիացի սակրավորները ոչնչացրել են գրոհաինների հենակետ 22/06/2021 13:31 Վաղը մի քանի ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի և Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը 22/06/2021 13:22 Մատվիենկո. Հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում 22/06/2021 13:10 ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվ 22/06/2021 13:02 Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կան վիրավորներ 22/06/2021 12:49 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք 22/06/2021 12:37 Էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը. «Վեոլիա Ջուր» 22/06/2021 12:29 Կարծում եք՝ ինչ-որ մանդատների համա՞ր ենք գնում խորհրդարան. օրակարգում մնալու է իշխանություն վերցնելու, վարչապետ դառնալու հարցը. Քոչարյան 22/06/2021 12:13 Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազատման համար. Սոֆյա Հովսեփյան 22/06/2021 12:05 Ես չեմ նկատել հաշտության ձեռք. դա ոճ է դրսի աշխարհին ինչ-որ բան ցույց տալու համար. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին 22/06/2021 11:59 Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի 150 ուխտավորի և բնակիչի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի քրիստոնեական վանքեր 22/06/2021 11:49 Ավելի շատ հակված եմ իմ մանդատը չվերցնել. ինձ խորհրդարանում չեմ տեսնում. Քոչարյան 22/06/2021 11:38 Մանդատները վերցնել կամ չվերցնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունենք. Ռոբերտ Քոչարյան 22/06/2021 11:35 Եթե իշխանությունը շարունակի նույն ոճով, ՀՀ-ն կանգնած է լինելու ևս մեկ արտահերթ ընտրության առաջ. Քոչարյան 22/06/2021 11:32 Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր. Ռոբերտ Քոչարյան 22/06/2021 11:24 «Պատերազմից մինչև ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններ». Արցախի նախագահը Ստեփանակերտի հրապարակում հանդես է գալու ուղերձով 22/06/2021 11:14 Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան 22/06/2021 11:10 Մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարելու և զիջումներ չեն լինելու. Արտակ Դավթյան 22/06/2021 11:02 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 դեպք, մահացել է 4 մարդ 22/06/2021 10:48 Ռուսական կողմի հետ բանակցություններ են ընթանում սահմանին սահմանապահներ տեղակայելու ուղղությամբ. ԶՈՒ ԳՇ պետ 22/06/2021 10:33 ԱՄՆ-ն շնորհավորել է Հայաստանին ընտրությունների կապակցությամբ՝ կոչ անելով հարգել ընտրությունների արդյունքները 22/06/2021 10:14 Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են գցել. Լուսանկարներ 22/06/2021 10:07 Սյունիքի և Գեղարքունիքի որոշ հասցեներում գազ չի լինի 22/06/2021 09:55 «Ժողովուրդ». Երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով 22/06/2021 09:53 «Փաստ». Այս ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին. Սարգսյան 22/06/2021 09:51 «Հրապարակ». 2018-ին Կոտայքի մարզում ԲՀԿ-ն զիջեց «Իմ քայլին», իսկ 2021-ին` «ՔՊ»-ին ու «Հայաստան» դաշինքին 22/06/2021 09:49 «Ժողովուրդ». Առաջին դեպքն է իր ձևավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան 22/06/2021 09:44 «Հրապարակ». Օնիկին հանեց, որ բանակն օգտագործի. քվեարկության դիմաց «պարգևատրել» են 5-հազարական դրամով 22/06/2021 09:42 «Փաստ». Արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները ակնհայտ սպասարկում են Փաշինյանի ու նրա թիմի շահերը 22/06/2021 09:39 «Հրապարակ». Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին 22/06/2021 09:34 «Ժողովուրդ». Նոր խորհրդարանը կազմավորված համարվելու է հունիսի 28-ին, առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 5-ի 22/06/2021 09:30 «Հրապարակ». Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական «բեսպրեդել» տիրում, ապա «պողպատե մանդատի» պարագայում ինչի՞ ենք ականատես լինելու 21/06/2021 20:32 ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ է ներգրավել, քննարկվում է նրան կալանավորելու հարցը 21/06/2021 19:29 Սերգեյ Շոյգուն Վաղարշակ Հարությունյանին շնորհավորել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ 21/06/2021 19:06 Կրակոցներ՝ Գուլակյան փողոցում 21/06/2021 19:04 «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել 21/06/2021 19:02 Պայքարը շարունակվելու է, սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը. «Պատիվ ունեմ» 21/06/2021 18:04 Մալիում գրոհայինները հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա 21/06/2021 17:50 Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի վտանգը դեռ չի նահանջել 21/06/2021 17:41 ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները գնահատելուց՝ թույլ տված բազմաթիվ խախտումների պատճառով

Տվյալ բաժնի վերջին նյութերը