18/05/2021 23:08
Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն այսօր կառավարության մոտ իրականացրած ակցիայից հետո
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն այսօր կառավարության մոտ իրականացրած ակցիայից հետո։
«Տևական դադարից հետո բերման եմ ենթարկվում արդեն այդքան հոգեհարազատ դարձած ոստիկանության Կենտրոնի բաժին», - գրել է նա ֆեյսբուքում։
Հիշեցնենք՝ «Ադեկվադ» միաբանության անդամներն այսօր երեկոյան ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում՝ «Ադեկվադի լուսավորչական աշխատանքների» շրջանակում։ Նրանք կառավարության շենքի վրա Antinikol գրությունն են տեսահեռարձակել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «ենթադրաբար այս ակցիայի համար ոստկանությունը տնից բերման է ենթարկել Կոնստանտին Տեր Նակալյանին։ Գնում եմ Կենտրոնի բաժին՝ հասկանամ՝ կարո՞ղ է տարել են, որ շնորհակալագիր տան»։