18/05/2021 12:10
Խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Ղարաբաղի հեռավոր բնակավայրերի փախստականներին և բազմազավակ ընտանիքներին (Տեսանյութ)
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրեր՝ Խնածախ և Պտրեցիկ:
Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները «Ռուսաստանի բնակչության մարդասիրական առաքելության», «Բժիշկ Լիզայ» և «Շտապիր բարության» կազմակերպությունների անունից նվիրել են առաջին անհրաժեշտության իրեր, հագուստ, հիգիենայի պարագաներ և խաղալիքներ երեխաների համար այս բնակավայրերի բնակիչներին:
Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 150 տոննա հումանիտար պարագաներ, որոնց մեջ, բացի սննդից և առաջին անհրաժեշտության պարագաներից, եղել են նաև բժշկական հաստատությունների մասնագիտական բժշկական սարքավորումներ և առաջնային ախտորոշիչ պարագաներ: