![Եթե չկարողանանք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ. ԱԽ քարտուղար](https://www.aysor.am/news_images/612/1835605_1/untitled_155.thumb.jpg)
20/05/2021 20:23
Եթե չկարողանանք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ. ԱԽ քարտուղար
Եթե չկարողանանք խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծել այս խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ, Ազգային ժողովի արտահերթ նիստում անդրադառնալով սահմանային լարվածությանն՝ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Միանշանակ է, որ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը և այս ուղղությամբ լայնածավալ աշխատանք է կատարվում։ ՀՀ ամբողջ կառավարման համակարգը 24 ժամյա ռեժիմով աշխատում է այս ուղղությամբ», - ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ խնդրի կարգավորման համար բոլորին անհրաժեշտ է համբերություն, խոհեմություն և ողջախոհություն։