20/05/2021 19:14
Դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալը նշանակում է Արցախի կարգավիճակի վրա խաչ քաշել. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Եթե փաստաթուղթը հայանպաստ է՝ ինչո՞ւ է գաղտնի, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հարց բարձրացրեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Չի կարելի անցնել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործին, չի կարելի գծել մեր օջախի սահմանը, եթե հարևանի հետ դեռ կռվի մեջ ես, երբ քո փոքր ախպերը՝ Արցախը, էդ նույն հարևանի հետ կռվի մեջ է: Հայ-ադրբեջանական սահմանի ոչ մի դելիմիտացիա չի կարող լինել, եթե Արցախի հարցը վերջնականապես լուծված չէ, քանի դեռ վերջին ռազմագերին վերադարձված չէ, մինչև Շուշիի, Հադրութի կարգավիճակը հստակեցված չէ, և այդ տարածքները վերադարձվցած չեն», - նշեց Աշոտյանը:
Մեկնաբանելով ՊՆ-ի հայտարարությունն՝ Աշոտյանն ասաց.
«ՊՆ-ն կոչ է անում մեր հայրենիքի որոշ հատվածներ չայցելել: Դուք այսպիսի աբսուրդ պատկերացնո՞ւմ եք: ՊՆ-ն ասում է՝ հայրենիքի էս կտորները՝ վերջ. այնտեղ չի կարելի»: