20/05/2021 19:42
Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, բայց ՀՀ-ն դրանում դիտորդի, համաձայնողի կարգավիճակ ունի. Փորձագետ (Տեսանյութ)
«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն արձանագրում է, որ երկրում իրավիճակը ծանր է:
«Ծանր է պայմանավորված և՛ սահմանային իրավիճակով և՛ բանակցային գործընթացում մեր դիրքավորմամբ, առհասարակ, այս գործընթացում մեր դերակատարման էական նվազմամբ: Գործընթացը տեղի է ունենում Հայաստանի տարածքում, բայց գործընթացում Հայաստանն ունի դիտորդի, համաձայնողի կարգավիճակ: ՀՀ-ի թույլտվության պայմաններում այստեղ են բախվում մեծ թվով երկրների շահերը: Ցավալիորեն, այս իրավիճակում առաջին տուժող կողմը մնում է Հայաստանը», - կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց փորձագետը:
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում առաջընթաց արձանգրելու համար պետք է լինեն ունակ առաջնորդներ: