26/05/2021 11:22
Մալաթիայի գուղմթերքների շուկայում կնոջ և տղամարդու են դանակահարել. SHAMSHYAN.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գուղմթերքների շուկայի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի կնոջ և մի տղամարդու:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ դանակի մի քանի հարված են ստացել և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 58-ամյա Գյուլգյազ Հովսեփյանը և 44-ամյա Արմեն Գևորգյանը: