.jpg)
02/06/2021 11:50
Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց մարդ են սպանել. Լուսանկար, տեսանյութ
Քիչ առաջ Երևանի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, մարդ են սպանել, հաղորդում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Այս պահին ոստիկանները փորձում են պարզել սպանվածի ինքնությունը։ Տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ Աբովյան փողոցի վրա այս պահին լարված է: Ալիքը նաև տեղից տեսանյութ է հրապարակել:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնում է.
«Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։
Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։
Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է։
Հիշեցնեմ Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու» », - նշել է նա։
