03/06/2021 22:28
Նիկոլ Փաշինյանի վերընտրումը Հայաստանի կործանման վերջն է. Արթուր Վանեցյան
Համոզված եմ, որ ես իշխանության գալու պարագայում ունակ եմ աշխատեցնել Ռուսաստանի մեր դաշնակցային պարտավորությունները, «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Դա միանշանակ է, որևէ կասկած թող ոչ մեկ չունենա»,-ասաց նա։
Վանեցյանն ընդգծեց՝ պարտության սիմվոլ վարչապետի պաշտոնակատարը կամ չի հասկանոմ ինչ է խոսում դաշնակիցների հետ, կամ ուղղակի չի ուզում հասկանալ։
«Մարդ, ում գոյությունը մեր երկրի ղեկին բերում է անդադար պարտություններ, չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա հիշեցրեց իր բանաձևումը՝ «Նիկոլ նշանակում է նոր պատերազմ, Նիկոլ նշանակում է նոր գերիներ, Նիկոլ նշանակում է նոր զոհեր»։
«Նիկոլ Փաշինյանի վերընտրումը Հայաստանի կործանման վերջն է»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն։
Վանեցյանը վստահեցրեց՝ իրենք պատերազմ չեն բերելու։