04/06/2021 17:54
Իրավախախտման հատկանիշներ կան. Թաթոյանը՝ լրագրողի և պատգամավորի միջադեպի մասին
Որոշակի իրավախախտման հատկանիշներ կան, լրագրողը կարող է դիմել մեզ, կոնկրետ վարույթով կզբաղվենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ լրագրողի հեռախոսը խլելու դեպքին:
Մեկնաբանելով պատգամավորի արդարացումները, թե աշխատանքային ժամ չի եղել՝ ՄԻՊ-ը նշեց.
«Պաշտոնյան միշտ է պաշտոնյա՝ անկախ հանգամանքից հանգստյան օրեր են, թե ոչ աշխատանքային ժամեր: Պաշտոնատար անձը հանրային վայրում պետք է պատրաստ լինի, որ իրեն ցանկացած պահ կարող է լրագրող մոտենալ ու հարցեր տալ»:
Պաշտպանը բարձրաձայնում է, որ դա միջազգային սկզբունք է: