04/06/2021 17:47
ՀՀ կառավարությունը, ոնց ուզում է, պետք է պաշտպանի մեր քաղաքացիներին. Թաթոյան
Պետք է ճիշտն արձանագրենք՝ սահմանային իրավիճակով պայմանվորված, բնակչության իրավունքները խախտված են, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա ավելացրեց, որ խնդիրը որքան էլ մտցնեն անվտանգային, ռազմական քաղաքական հարցերի շրջանակ, մարդն իր տնից, հողամասից զրկված, այնտեղ է.
«Ստացվում է՝ ճիշտ խնդիրը չենք իդենտիֆիկացնում, հետո էլ ասում ենք՝ խնդիրը չի լուծվում: Միջազգային կառույցներին պետք է ճիշտը ներկայացնենք, հակառակ դեպքում, պետությունը, ստացվում է, որ ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունը՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին: ՀՀ կառավարությունը, ոնց ուզում է, պետք է պաշտպանի մեր քաղաքացիներին: Դա պոզիտիվ պարտավորություն է»:
Զորքերի հայելային սկզբունքով հետ քաշումը, Թաթոյանի համոզմամբ, չի ապահովելու ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնումը: