05/06/2021 13:05
Պակիստանում ավտոբուսի վրա հարձակմն հետևանքով մարդ է զոհվել
Պակիստանի Փենջաբ նահանգում անհայտների հարձակման հետևանքով ավտոբուսի վթարի պատճառով մեկ մարդ է մահացել, 28-ը՝ վիրավորվել, հաղորդում է Ani-ն:
Ուրբաթ առավոտյան անհայտ անձինք հարձակվել են աշխատանքի գնացող կանանցով ավտոբուսի վրա: Ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, որից հետո ավտոբուսն ընկել է խոր կիրճը: Տուժածները տեղափոխվել են Խասան-Աբդալ գյուղի մոտակա հիվանդանոց:
Հինգ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունը քննություն է սկսել դեպքի առթիվ: