Սյունիք, գերիներ, ՊՆ. «Հենակետ» կենտրոնն ամփոփել է շաբաթվա լրահոսը

05/06/2021 11:34

Սյունիք, գերիներ, ՊՆ. «Հենակետ» կենտրոնն ամփոփել է շաբաթվա լրահոսը


«Հենակետ» կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ անվտանգության ոլորտին վերաբերող շաբաթվա լրահոսից:

Սյունիքի մասին

Ինչպես նախորդ մի քանի շաբաթվա ժամանակահատվածում, այնպես էլ ընթացքիկ օրերին ԶԼՄ-ներում և ողջ մեդիատիրույթում գլխավոր քննարկման թեման Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումներն են։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, տեղակայվել է Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, մասնավորապես Սև լճի մերձակայքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում, կիլոմետրերով խորացել և չեն հեռանում։ Նաև պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում։

Ընթացիկ շաբաթվա սկզբնամասում մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ ռուսական կողմի ներկայացուցիչները դրոշներով գտնվում են Կութում: Տեղեկությունը հաստատել է նաև Կութ համայնքի վարչական ղեկավարը։ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 29-ին ռուսական խաղաղապահ զորքերն այցելել են նշված գոտի՝ որոշակի աշխատանքներ իրականացնելու համար։ Ըստ ՊՆ-ի՝ խաղաղապահները Կութ գյուղում էին՝ սահմանային իրադրության հանգուցալուծման նպատակով։

Մայիսի 31-ին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե ադրբեջանցի դիրքապահները ավտոմատներով սպառնացել են հայ հովիվներին, ովքեր կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքում։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի բնակիչ Նվեր Հակոբջանյանը հաստատել է այդ տեղեկությունը։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն էլ հայտնել է, որ յուրաքանչյուր նման դեպքից հետո հայկական կողմը դիմում է ռուսական կողմին, հետո սկսվում են բանակցությունները, և քանի որ ադրբեջանական կողմի համար էլ է խնդիր անասունների՝ իրենց տարածք անցնելը, զգուշացնում են հայկական կողմին։

Հունիսի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ վերջին սահմանային միջադեպերի ֆոնին սահմանի դելիմիտացիան պետք է բացառապես իրականացվի բանակցությունների միջոցով, առանց ուժի կիրառության։ Մակրոնը պնդել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից ու կոչ արել կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր, ինչպես նաև ազատ արձակել բոլոր գերիներին ու ապահովել հումանիտար օգնության հասանելիություն։

ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով կարող են համաձայնության գալ Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ:
Հունիսի 2-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Փաշինյանը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվրախորհրդի նախագահը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Հունիսի 2-ին ԱՄՆ Պետդեպը արձագանքել է Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, կողմերին հորդորելով հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին: Պետդեպը երկու կողմերին կոչ է արել սահմանային միջադեպերրը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին։

Նույն օրը Մոսկվայում եռակողմ քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև սահմանային լարվածության վերաբերյալ։ Նշվում է, որ կողմերը համաձայնել են շարունակել հետագա աշխատանքային շփումները:
Հունիսի 2-ի առավոտյան Գեղարքունիքում կրկին միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։

ՊՆ-ից հայտնել են` միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել. այն արագ հարթվել է հրամանատարության ջանքերով:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին, նշել է, որ բանակցություններ են ընթանում, որ նրանք հետ քաշվեն: Այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը
Ինչ վերաբերում է գերիների վերադարձին և հարցին, թե ԱԱԾ-ի մասով ի՞նչ աշխատանքներ են տարվում ԱԱԾ տնօրենի տեղակալն ասել է, թե աշխատանքներ է կատարվում, որ հետ վերադարձվեն:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ են ներկայացվում Սյունիքի ՀՀ սահմանային գյուղերից ՀՀ ՄԻՊ ին ուղղվող ահազանգերի ու դրանց ստուգման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից ՄԻՊ-ին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները:

Մել այլ հաղորդագրության մեջ ՄԻՊ-ը ներկայացնում է, թե ինչպես են ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ կանգնեցնում գյուղացիներին և փորձում են իրականացնել մեքենաների խուզարկություններ։
Միաժամանակ, Կութ համայնքի ղեկավարը հունիսի 5-ին տեղեկացրել է, որ շարունակում են հեռադիտակով հետևել իրենց սարերում տեղակայված ադրբեջանական կողմի շարժին, որոնք առաջին օրերին գյուղի բարձունքներում էին տեղակայվել, վրաններ դրել, հիմա էլ փորում են հայկական հողերը ու խրամատավորվում։

Ադրբեջանական դիրքերը մոտ են Վերին Շորժայի սարատեղիներին։ Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ կառուցում։
Ադրբեջանցիները դիրքավորված՝ ամուր հենակետեր են դնում նաև Գեղամասար համայնքում, պաշտպանվելու համար ինժեներական աշխատանքներ անում։

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին


Մայիսի 31-ին անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները փակել են Հերացի փողոցը։ Զինծառայողներից մեկի հարազատը հայտնել է, որ զոհված տղաների աճյունների թվերում անճշտություններ կան, 200 մարմին անհայտ տեղում է եղել ու հիմա մարմիններ են ի հայտ գալիս ՝ «տարբեր պահած տեղերից»։

Հարազատները պարտադրել են շտապ պատասխաններ տալ, իսկ մարզերում բնակվող հարազատներին կոչ են արել դիահերձարաններից պահանջել կոնկրետ տվյալներ։
Թեմայի շրջանակներում սոցցանցերում լայնորեն սկսվել են տարածվել Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին ոչ պատշաճ ձևով պահվող զոհված զինծառայողների տասնյակ մարմիններ ՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած։
ՀՀ ԱՆ պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից: Նա նշել է, թե իր բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պատշաճ պահպանման պայմանների հարցում:

ՀՀ վարչապետի խոսնակն էլ հայտնել է, որ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Իսկ հիշյալ դեպքի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետևանքով է առաջացել նման խնդիր։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Իսկ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից։

Հունիսի 1-ին, Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆերանը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԺ-ում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, կոչ անելով ազատ արձակել բոլոր գերիներին և ակնկալել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին խաղաղ դելիմիտիացիա տեղի կունենա։
Շաբաթվա ընթացքում հայկական լրատվական կայքերից մեկը փորձել է ՊՆ-ից ճշտել, թե ինչ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում 6 գերիների վերադարձի հարցով։ Ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել են, թե վեց զինծառայողի վերադարձի հարցով դեռևս տեղեկություններ չկան՝ միաժամանակ նշելով, որ գերեվարված անձանց հարցով զբաղվում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը, ԱԳ նախարարությունը, ՀՀ ՊՆ-ն լիազորված չէ լիարժեք մեկնաբանելու գերեվարվածների մասին տեղեկությունները, քանի որ դա գերատեսչական խնդիր չէ, այլ պետական մակարդակի հարց։

Սակայն փոխվարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ տեղեկատվությունը պետք է փորձեն ստանալ ՀՀ ՊՆ-ից, քանի որ դա իրենց լիազորությունների շրջանակներում է։
Հունիսի 2-ին անհետ կորած, գերեվարված զինվորների հարազատները հավաքվել են ՌԴ դեսպանատան մոտ՝ ակնկալելով ՌԴ-ի օգնությունն իրենց զավակներին վերադարձնելու հարցում, քանի որ ՀՀ իշխանություններից որևէ ակնկալիք չունեն այևս։
Ծնողները նշել են, որ ունեն ապացույցներ իրենց երեխաների գերեվարման վերաբերյալ, բայց իշխանությունները ոչինչ չեն անում նրանց վերադարձնելու ուղղությամբ, չեն հրապարակում հաստատված ցուցակները։ Փոխարենը՝ փորձում են լռեցնել իրենց դժգոհությունների մասին բարձրաձայնող ծնողներին, ԴՆԹ-ներ բաժանում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ երկրում պահվող հայ ռազմագերիների մասին։ Ըստ ադրբեջանական լրատվականների՝ տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ավարտվել է 14 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունը, որոնք, իբր, ահաբեկչական և այլ հանցավոր գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում։ Գործն ուղարկվել է դատարան։
Խոսքը 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է։

Իրավաբան Արտակ Զեյնալյանը տեսանյութեր է հրապարկել, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս: Զեյնալյանը նշել է, թե հնարավոր է այդ տղաները գերի են, իսկ եթե ճանաչողներ լինեն, կապ հաստատեն իր կամ Սիրանույշ Սահակյանի հետ։
Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

Այլ թեմաներ

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել հրաժեշտի խոսքի ժամանակ, ակնարկելով, թե այս պահին կարող են արվել քայլեր, որոնք դեմ են մեր ազգային ու պետական շահին:
Փաշինյանի խոսնակն արձագանքելով Արա Այվազյանի այդ հայտարարությանը, պարզաբանումներ է պահանջել, թե ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական ու ազգային շահին:
Նույն օրը ուշագրավ մեկնաբանություններով է հանդես եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ով արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։
Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ է արել, հայտնելով, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել, պատերազմի ընթացքում ոչ մի թիկունքային ապահովման աշխատանքներ վարչապետը չի իրականացրել, հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված Փաշինյանը ստում է, խոսել է Իսկանդերի արձակման ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիրների վերաբերյալ, և այլն։

Փորձագիտական, հասարակական-քաղաքական շրջանակները իրենց մտահոգություններն են հայտնել և Այվազյանի, և Խաչատրյանի հայտարարությունների կապակցությամբ, նշելով, որ վերը նշված մեկնաբանությունները հաղորդումներ են հանցագործության մասին ու այդ նյութերը իրավական գործընթացներ սկսելու հիմք են դառնալու։
Հունիսի 4-ին Արտաշատում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն է արել, նշելով, թե նոյեմբերին Մեղրիի միջանցքի և Ղազախի գյուղերի թեման էլ է եղել քննարկման առարկա: Ըստ Փաշինյանի՝ ԳՇ պետը (այդ ժամանակ՝ Օնիկ Գասպարյան) ասում էր՝ ստորագրի այդ թուղթը, բայց ինքը ասել է, թե ձեռքերը կկտրի՝ չի ստորագրի և այդ պահին մարդիկ են եղել ներկա։

Արդեն այսօր, պատասխանելով Փաշինյանի այդ հայտարարությանը, Օնիկ Գասպարյանը նշել է, թե քննարկման ընթացքում ինքը վարչապետին առաջարկել է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը Գասպարյանը քննարկել է նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ ու վերջինիս ջանքերի շնորհիվ այդ կետը հանվել է։

ՊՆ անցուդարձի մասին

ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ 2021 թվականին Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որում ներգրավված կլինեն ավիացիա և զրահատեխնիկա։ Նա նշել է, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այս զորավարժությունը նախապատրաստելու համար: Նախատեսվում է ձևավորել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժեր:
ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված տեղեկությունն այն մասին, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերի ստորաբաժանումներում անցկացվել են հրամանատարական հավաք-խորհրդակցություններ, շտաբային մարզումներ, կրակային պատրաստության պարապմունքներ և այլն։

Անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել, ԶԼՄ-ների առանցքային թեման՝ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների վերաբերյալ լուսաբանումները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Այսօր, 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ Այսօր, 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Այսօր, 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին Այսօր, 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել Այսօր, 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ Այսօր, 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել Այսօր, 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Այսօր, 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան Այսօր, 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց Այսօր, 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը Այսօր, 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան Այսօր, 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին Այսօր, 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ Այսօր, 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը Այսօր, 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում Այսօր, 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին Այսօր, 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Այսօր, 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Այսօր, 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Այսօր, 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ Այսօր, 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա Այսօր, 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Այսօր, 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Այսօր, 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Այսօր, 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) Այսօր, 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը Այսօր, 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո Այսօր, 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից Այսօր, 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Այսօր, 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան Այսօր, 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան Այսօր, 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) Այսօր, 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ Այսօր, 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում Այսօր, 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են Այսօր, 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան Այսօր, 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է 17/04/2024 18:23 «Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն

Տվյալ բաժնի վերջին նյութերը