Կամավորական ջոկատի հրամանատարը պատերազմի օրերին Հադրութից տեղեկություններ է հաղորդել Ադրբեջանին. ԱԱԾ-ն պետական դավաճանության աննախադեպ դեպք է բացահայտել (Տեսանյութ)

07/06/2021 10:30

Կամավորական ջոկատի հրամանատարը պատերազմի օրերին Հադրութից տեղեկություններ է հաղորդել Ադրբեջանին. ԱԱԾ-ն պետական դավաճանության աննախադեպ դեպք է բացահայտել (Տեսանյութ)


Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք:

Մասնավորապես.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական ու այլ դատավարական գործողությունների և դրանց զուգահեռ հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգևով պարգևատրված նախկին զինվորականը, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ, աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն և այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

Այդ պահից սկսած՝ վերը նշված անձինք, միավորվելով պետական դավաճանություն կատարելու միևնույն նպատակի շուրջ, միմյանց միջև ձևավորել են կայուն կապ, անխախտ, փոխադարձ համաձայնություն, երկարատև և մանրակրկիտ կերպով նախապատրաստել են հանցագործության կատարումը, կատարել դերերի, ակնկալվող եկամուտների բաշխում, պլանավորել հանցագործության քողարկման եղանակները, կապի միջոցները, փոխանցման ենթակա տեղեկատվության ծավալը, նշանակությունը՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստանալով համապատասխան հրահանգավորումներ և ցուցումներ:

Կատարված նախապատրաստական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հիշյալ անձինք Թուրքիայից մեկնել են մեկ այլ երկիր՝ այնտեղ Ադրբեջանի հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, բանավոր կերպով ձեռք բերված համաձայնությունը փաստաթղթավորելու և կոնկրետ հանձնարարականներ ստանալու համար:

Երրորդ երկրում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքում հիշյալ անձինք ստորագրել են հավաքագրման համաձայնագրեր՝ առ այն, որ տալիս են իրենց ստորագրություններն ու համաձայնությունը թշնամու կողմն անցնելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության գործելու վերաբերյալ, որից հետո հատուկ ծառայությունների աշխատակիցներից ստացել են համապատասխան ծածկանուններ և կանխավճարների տեսքով գումարներ:

Հնարավորինս գաղտնի գործելու և քողարկված եղանակով օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու նպատակով, կազմակերպված խմբի անդամները հատուկ ծառայությունների աշխատակիցներին տվել են իրենց կողմից օգտագործվող թուրքական հեռախոսահամարները և դրանցով գրանցված ինտերնետային հավելվածների նույնականացման վերաբերյալ տեղեկությունները:

Այնուհետև, հիշյալ անձինք պարբերաբար կապ են պահպանել Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, նրանցից ստացել կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ, որոնց շրջանակներում լուսանկարել և տեսանկարահանել են ՀՀ ՊՆ զորամասերը, այնտեղ տեղակայված զինտեխնիկան, պարզել զորամասի զինծառայողների քանակը, զորամասի հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները, հատուկ և կարևորագույն օբյեկտների շրջակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների առկայության վերաբերյալ տվյալները, լուսանկարել և տեսանկարահանել են նաև պետական և ռազմավարական նշանակություն ունեցող հատուկ և կարևորագույն օբյեկտները՝ ջրամբարները, հիդրոէլեկտրոկայանները, ստրատեգիական բարձունքները, պատերազմական գործողությունների ժամանակ պատսպարվելու համար նախատեսված ապաստարանները, զորքերի, զինտեխնիկայի քանակն ու տեղաշարժը, որոնք բջջային հավելվածներով ուղարկել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ այդ ընթացքում ակտիվացնելով ինտերնետ հասանելիությունը և այդ կերպ հնարավորություն տալով տեղորոշելու հատուկ պահպանվող օբյեկտների տեղակայումների հստակ կոորդինատները:

Դրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, կազմակերպված խմբի անդամներից մեկը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հանրապետության Հադրութի ինքնապաշտպանական շրջան և, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը, որի ընթացքում իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ:

Արդյունքում, նշված գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ, նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, որի հետևանքով էականորեն խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ կազմակերպված խմբի անդամներից մեկը, նույն դիտավորությամբ, լուսանկարահանել և ինտերնետային համակցման եղանակով հստակ տեղեկություններ է փոխանցել նաև խորը թիկունքում տեղակայված զենիթահրթիռային համալիրներից մեկի գտնվելու վայրի մասին և այն դարձրել նպատակաուղղված գրոհի թիրախ, որի արդյունքում հնարավորություն է տվել հակառակորդին հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կանխամտածված կերպով գրոհել թիրախը և ոչնչացնել այն:

Այսպիսով, կազմակերպված խմբի անդամները անցել են թշնամու կողմը և վարձատրության դիմաց լրտեսության, այլ օգնություն ցույց տալու եղանակներով հանձնելու նպատակով հավաքել, իրենց մոտ պահել և օտարերկրյա պետության ներկայացուցիչներին հանձնել են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները, ՀՀ ԶՈԻ տարբեր զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու գործողությունների հավանական բնույթը, մարտական գործողությունների վարման ընթացքում թշնամու համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ նպատակային և արդյունավետ խոցման համար, խոչընդոտել Արցախի ՊԲ և ՀՀ ԶՈԻ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն:

Վերոգրյալ հանցավոր արարքները կատարելու համար կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալների բնակարաններում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են նաև զորքերի համար նախատեսված հատուկ կապի միջոցներ, բջջային հեռախոսներ, ուսումնական զորավարժությունների ժամանակ կատարված տեսանկարահանումների վերաբերյալ տեսաերիզներ, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետական դավաճանությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին և, հաշվի առնելով դրա բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, պետական դավաճանություն կատարած անձանց համար Օրենսդիրը սահմանել է խիստ պատժատեսակներ և պատժաչափեր. այն է՝ տասնհինգից քսան տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է 17/04/2024 18:23 «Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն 17/04/2024 18:09 Լուրերը, որ Իսրայելի բարեկամ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ Իրանագետ 17/04/2024 17:56 «Արել է, թող քաշի․ ձեռք է բարձրացրել պետության վրա»․ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան 17/04/2024 17:44 «Համագործակցության համար» մեդալներ՝ ոստիկաններին 17/04/2024 17:32 Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում 17/04/2024 17:20 Փաշինյանը հետքայլ է արել, բայց դա հարցի լուծում չէ. փորձում են փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ. Դանիելյան 17/04/2024 17:07 «Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում 17/04/2024 16:56 «Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե 17/04/2024 16:45 ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին 17/04/2024 16:38 Իր հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը․ Մուրադ Փափազյան 17/04/2024 16:35 Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած (Տեսանյութ) 17/04/2024 16:32 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել 17/04/2024 16:29 Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական 17/04/2024 16:27 Ագարակում 93-ամյա կնոջը բռնաբարելու և սպանելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է 17/04/2024 16:25 ՀՀ-ն ադեկվատ քաղաքականության դեպքում կարող էր ունենալ Իսրայելին հավասար ցուցանիշ. Մարգարյան (Տեսանյութ) 17/04/2024 16:16 Չկա մի երկիր, որ հիմնական եկամուտի հոսքերը ստանում է X երկրից, բայց քաղաքականպես Y երկրի դաշտում է գտնվում. Պարսյան (Տեսանյութ) 17/04/2024 16:12 «90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին 17/04/2024 16:03 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը 17/04/2024 15:58 Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան 17/04/2024 15:48 Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Վարչապետի խոսնակ 17/04/2024 15:38 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին 17/04/2024 15:36 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների. Վարդանյան 17/04/2024 15:26 «Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 17/04/2024 15:21 Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին 17/04/2024 15:18 Այս իշխանությունը սպասում է աջակցություն մի տեղից, որը, բացի խոսքից, այլ բան չի առաջարկում. Բոստանջյան (Տեսանյութ) 17/04/2024 15:09 Անվտանգային հարցը կլուծվի միայն համընդհանուր՝ բոլոր ուժերի կոնսենսուսի պայմաններում. Մելքումյանը փոխանցեց ոսկեպարցիների «մեսիջը» (Տեսանյութ) 17/04/2024 14:58 Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար 17/04/2024 14:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ» 17/04/2024 14:40 «Պատրաստ ենք անել ամեն բան, որ ՀՀ-ն ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»․ Վիլնյուսում Ալեն Սիմոնյանին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը (Տեսանյութ) 17/04/2024 14:27 Փաշինյանը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ 17/04/2024 14:15 Թող այս Նոր տարին ՀՀ-ում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տար․ ՀՀ ՄԻՊ 17/04/2024 14:10 Գարշելի է․ իշխանական պատգամավորը ՀՀ ժողովրդավարական հետընթացը կապում է տեղահանվածների խնդիրների հետ․ Արցախի ՄԻՊ 17/04/2024 14:07 Մեկնարկել է ԱԳ նախարարի այցը Սաուդյան Արաբիա․ առաջին բարձր մակարդակի այցն է 17/04/2024 13:55 Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ-ից․ Մոսկվայից հաստատել են 17/04/2024 13:44 Վահան Քերոբյանի դեմ մեղադրանքը հիմնված է Աշոտ Հովհաննիսյանի և Անի Գևորգյանի անուղղակի ցուցմունքի հիման վրա, որն իրականության հետ կապ չունի. Փաստաբան 17/04/2024 13:32 Ոսկեպարում վարչապետը բնակիչներին ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը 17/04/2024 13:30 Իրենց կարճ խելքով մտածում են, թե Սամվելին խոշտանգելով կարող են վախեցնել սովորական մարդկանց, ոգեշնչել սեփական պատգամավորներին և կողմնակիցներին. Աթանեսյան 17/04/2024 13:19 Քերոբյանի նկատմամբ սահմանափակումներն անհամաչափ են, չի թույլատրվում նույնիսկ վարսահարդարի և ատամնաբույժի ծառայություններից օգտվել. Փաստաբան 17/04/2024 13:12 Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ոսկեպարցիների հետ. Լուսանկարներ 17/04/2024 13:10 Փաշինյանի թիկնազորից ասացին՝ ցուցում կա, որ անձամբ ինձ թույլ չտան մտնել հանդիպմանը. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 17/04/2024 12:53 Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակվում է․ գյուղացիները սպառնում են բոյկոտել հանդիպումը (Տեսանյութ) 17/04/2024 12:48 Մարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 34․750 մլն 17/04/2024 12:45 Սամվել Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու 17/04/2024 12:40 Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում 17/04/2024 12:38 Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․ Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետ 17/04/2024 12:35 Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան 17/04/2024 12:32 Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը