07/06/2021 17:02
«Նիկո՛լ, դավաճան» գոչելու համար քաղաքացի է ձերբակալվել. «ընդդիմությունը» չդիմեց ՍԴ, և իմքայլականների հակասահմանադրական հոդվածը դեռ ֆորմալ «ապրում է». Իրավապաշտպան
Իմ տեղեկություններով՝ քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկո՛լ, դավաճան» գոչելու համար, ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Որքան հասկանում եմ՝ ձերբակալությունը կատարվել է «քարոզարշավը խոչընդոտելը» քրեականացնող՝ վերջերս իմքայլականների կողմից ընդունված ակնհայտ հակասահմանադրական հոդվածի հիման վրա։ Ցավոք, ժամանակին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմությունը» չդիմեց Սահմանադրական դատարան, և այդ հոդվածը դեռ ֆորմալ «ապրում է»», - նշել է իրավապաշտպանը։
Նա նաև ընդգծել է, որ դրա պատճառով խոսքի ազատությունը իրացնելու համար կոնկրետ անձ այս պահին զրկված է ազատությունից։