08/06/2021 20:22
Հեռացիր, ուղղակի փախիր, դա իմ վերջին բարեկամական խորհուրդն է քեզ. Վանեցյանը՝ Փաշինյանին
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի, Արցախի հերոսի անունը փոխած արտասանես:
Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա:
Մեղք ես, այ կապիտուլյանտ, էսքան մեղքի տակ կռացել, տձև չաղացել, քրտինքի մեջ վառվել, գարշահոտ ես գցել դաշտում:
Հեռացիր, ուղղակի փախիր, դա իմ վերջին բարեկամական խորհուրդն է քեզ», - Facebook-յան իր էջում գրել է Վանեցյանը։