08/06/2021 17:32
Մեր սահմանի վրա պետք է կանգնած լինեն հայ և ռուս զինվորները՝ ուս ուսի տված. Գագիկ Ծառուկյան
Պետք է ժողովրդի անվտանգությունն ապահովենք, Գավառում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստանի» վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ անվտանգության ապահովման համար մի ճանապարհ կա.
«Դա Ռուսաստանն է, որը միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է: Այդ բարեկամական հարաբերությունը պետք է ամրապնդենք: Մեր սահմանի վրա պետք է կանգնած լինեն հայ և ռուս զինվորները՝ ուս ուսի տված», - նշեց Ծառուկյանը: