08/06/2021 16:56
Իշխանությունը մի ոճ է որդեգրել՝ եթե կեղտի մեջ ես, ուրիշներին էլ թաթախել այդ կեղտի մեջ, որ քեզնից շատ ավելի մաքուր չերևան. Քոչարյան
Ընտրությունը հաշվետվություն է ժողովրդի առաջ, թե ինչ է արվել տվյալ ժամանակահատվածում, ես հաշվետվություն չլսեցի ոչ մի հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրույցում իշխանության քարոզարշավի մասին ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ենթադրում էի, որ առաջին հերթին ժողովրդին պետք է ասեն՝ «ներողություն, որ չի հաջողվել ինչ-որ բանի հասնել, բայց մենք կփորձենք»: Նույնիսկ դա չեն ասել: Մի ոճ են որդեգրել՝ վարկաբեկել բոլորին, եթե ինքդ կեղտի մեջ ես, ուրիշներին էլ թաթախել այդ կեղտի մեջ, որ գոնե քեզնից շատ ավելի մաքուր չերևան», - նշեց Քոչարյանը: