08/06/2021 15:47
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ չի լինելու, բախումներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Օշականում հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պատերազմ չի լինելու։
«Հայաստանում չեն լինելու քաղաքացիական բախումներ, որովհետև հունիսի 20-ին հայ ժողովուրդը ցույց է տալու մի այնպիսի կամարտահայտություն, որի առաջ որևէ ուժ ի վիճակի չի լինելու կանգնել», - ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց՝ բոլորս հայտնվել ենք «Հազարան բլբուլ» հայտնի հեքիաթի հերոսի կարգավիճակում։
«Երեխեք, կարդացե՞լ եք «Հազարան բմբուլը». այդ հեքիաթն ավարտվում է հետևյալ կերպ, երբ որ հերոսը բարձունքը հաղթահարում է, շատ կարևոր է, որ ինքն աղմուկ-աղաղակից չշեղվի ու հետ չնայի, որովհետև որ պահին հետ է նայում, քարանում է նույն պահին, այսօր մենք հաղթահարում ենք այդ բարձունքը», - ասաց նա։