09/06/2021 12:36
Գերիների խնդիրն այս իշխանությանն ընդհանրապես չի մտահոգում և երբեք չի մտահոգել. Դավիթ Հարությունյան (Տեսանյութ)
Գերիների խնդիրն այս իշխանությանն ընդհանրապես չի մտահոգում, երբեք չի մտահոգել, ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ իշխանությունը գերիների հարցն անտարբերության է մատնել:
«Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ նոյեմբերյան հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին շատ ընդհանուր տերմինաբանությամբ է անդրադարձ կատարվել: Այսինք՝ երբ խոսքը վերաբերում է հողերը վերադարձնելուն, այս իշխանությունը հստակ պարտավորություններ է վերցնում ու ժամկետներ ամրագրում, երբ խոսքը վերաբերում է գերիներ վերադարձնելուն, որևէ ժամկետ չեք գտնի», - նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով, նույն ձեռագիրն է հետագա ողջ գործունեության ընթացքում: «Պատիվ ունեմ»-ի շտաբի ղեկավարը շեշտեց, որ հունվարյան հայտարարության մեջ ևս որևէ խոսք չկա գերիների մասին: