09/06/2021 13:30
Մեր իշխանության գալը հղի է միայն բանակցությունների միջոցով երկարաժամկետ խաղաղություն ապահովելով. Շարմազանով
Թուրքն արդեն մի ամիս է՝ մեր սահման է մտել, սա ղժղժում է, վենդետաների կոչ է անում, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ա՛յ ընկեր, տղամարդ ես, գնա քո սահմաններից թուրքին վռնդի», - ընդգծեց նա:
Շարմազանովն ավելացրեց նաև, որ Ալիևի, Էրդողանի, բոլորի հետ իրենք վարվելու են առանց ավելորդ պոպուլիզմի, առանց կեղծ շոուների:
«Դրա համար դիվանագիտություն ենք բանեցնելու, որն այսօր չկա: Նիկոլի իշխանության վերարտադրումն է հղի նոր պատերազմներով, նոր կորուստներով, գերիներով, մեր իշխանության գալը հղի է միայն բանակցությունների միջոցով երկարաժամկետ խաղաղություն ապահովելով», - ասաց Շարմազանովը:
ՀՀԿ ԳՄ անդամը նաև նկատեց՝ քարոզարավը ցույց է տալիս, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հիմնական ֆավորիտներից մեկն է: