«Ժենգյալով հաց». Արցախյան ներկայացում ոչ թե ցավի, այլ՝ ամրության, լավատեսության, ապրելու մասին

10/06/2021 18:56

«Ժենգյալով հաց». Արցախյան ներկայացում ոչ թե ցավի, այլ՝ ամրության, լավատեսության, ապրելու մասին


Վաղը՝ հունիսի 11-ին, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմ կբարձրանա հեղինակ, բեմադրիչ Անուշ Պետրոսյանի «Ժենգյալով հաց» ներկայացումը: Ներկայացման աշխատանքները սկսվել են փետրվարի կեսերից: Այն առաջին անգամ փորձնական խաղացել են մարտի 26-ին՝ Դերասանի տանը, մեկ անգամ էլ՝ Ուսանողական թատրոնում:

«Այս ներկայացումը նախորդ տարի պետք է լիներ իմ դիպլոմային աշխատանքը, բայց համաճարակի, այնուհետև՝ պատերազմի պատճառով, չկարողացանք ներկայացնել: Պատերազմից հետո որոշեցի՝ բավական է ձեռքներս ծալած նստենք ու տխրենք, դրա փոխարեն ավելի լավ է աշխատենք ու փորձենք գոնե հոգևոր սնունդ ստանալ: Մարտի 26-ին փոքրիկ ցուցադրություն արեցինք, ուզում էի հասկանալ, թե ի՞նչ արձագանքներ կունենա: Ի ուրախություն ինձ՝ ներկաները շատ էին հավանել, բոլորն ասում էին, որ այս ներկաացումը պետք է կրկին բեմ բարձրացնել», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Անուշ Պետրոսյանը:

Երիտասարդ հեղինակի տաղանդն անմիջապես նկատել ու գնահատել էր ռեժիսոր, սցենարիստ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը:

«Բեմադրությունն ընդլայնիր ու որպես խաղացանկային ներկայացում բեր մեր թատրոն», - ներկայացումը նայելուց հետո անսպասելի ու ոգևորող առաջարկ էր արել ռեժիսորը:

«Ճիշտն ասած, սա իմ առաջին մեծ քայլն է, և ես ուրախ ու շնորհակալ եմ նման հնարավորության համար: Կարծում եմ՝ կարդարացնեմ հույսերն ու սպասումները», - ընդգծեց զրուցակիցս:

«Ժենգյալով հաց»-ը մոնոներկայացում է: Բեմանկարիչն Անի Դերունցն է: Հիմքում իրական փաստեր են, հերոսուհին հեղինակի տատիկն է (մարմնավորում է դերասանուհի Սրբուհի Բալայանը, հեղ.), ով դժվար, բայց հետաքրքիր ու բովանդակալից կյանք է ունեցել: Առաջին հանդիսատեսի շարքում էլ հենց Անուշի տատիկն է եղել, ով ներկայացման ավարտին թոռնուհուն արտասվելով խոստովանել է.

«Ինձ համար դժվար էր կրկին այդ ամենը վերապրել, բայց ես ուրախ եմ, որ իմ պատմությունն այս պահին քեզ դրսևորելու հնարավորություն է տալիս»:

Զրույցի ընթացքում նկատեցի՝ սցենարը նմանություն ունի Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև»-ի հետ: Հեղինակը չժխտեց՝ նմանություններ կան. երկու դեպքում էլ հերոսուհին կին է, պատմությունն էլ՝ իրական: Այնտեղ Աղունն է, այստեղ՝ Սվետլանան:

«Տատիկիս հետ երկար զրուցել ենք, իր կյանքը կրկին վերապրել ենք միասին: Պիեսը բավական դժվարությամբ եմ գրել՝ անընդհատ արտասվելով, մեկտեղ՝ ուրախանալով, որ գրում եմ այնպիսի կնոջ կերպար, որը նման դժվարությունների մեջով է անցել, բայց երբեք չի չարացել: Փորձել եմ տատիկիս օրինակով ցույց տալ, որ պետք է պայքարել հանուն երջանկության: Ցույց եմ տվել ուժեղ հայ կնոջ կերպարը, ու կարծում եմ՝ ստացվել է», - նշեց նա:

Բազմաթիվ են ներկայացման մեջ ընդգրկված պատմությունները, բայց բեմադրիչ թոռնուհուն ամենաշատը հուզել է «կոշիկի պատմությունը»:

«Տատիկիս կոշիկները պատռված են եղել, ու երբ իր մորեղբոր տուն է գնում, դուրս գալուց պահարանում նոր կոշիկներ է տեսնում: Գաղտնի հագնում է, իր հնամաշ կոշիկները դնում թևի տակ ու գնում ինտերնատ (երեխաների խնամքի կենտրոն, հեղ.): Իր հետևից գնում են, ավելի ճիշտ՝ կոշիկների հետից, ու կոշիկները ձեռքից վերցնում... Ու տատիկս սկսում է մխիթարվել նրանով, որ «կոշիկները ոտքին մեծ էին, ու նրա մեջ խցկած թղթերը ցավացնում էին»», - մի դրվագ է պատմում բեմադրիչը:

Անուշ Պետրոսյանն Արցախից է՝ Իվանյանից (Խոջալու), արցախցի է նաև մոնոներկայացման միակ դերասանուհին՝ Սրբուհի Բալայանը (Հադրութ): Որքան էլ ներկայացումը մեկ կնոջ պատմություն է, այնուամենայնիվ, նուրբ գծով ամբողջ Արցախն անընդհատ շոշափվում է: Ի վերջո, իրադարձությունները տեղի են ունենում հենց Լեռնային Ղարաբաղում: Հարցին՝ արդյոք պիեսում տեղ են գտել նաև Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները, պատասխանեց.

«Ներկայացման մեջ 90-ականների պատերազմը շոշափվում է. կերպարի որդին զոհվել է 1992 թվականի մայիսի 8-ին (Շուշիի ազատագրման ժամանակ, հեղ.): Տատիկս պատմում է, որ որդուն վերջին անգամ մայիսի 3-ին է տեսել. այդ օրը մորեղբայրս տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Ընթացքում հնչող երաժշտությունը, դերասանուհու երգած երգերը՝ բոլորը տատիկիս կյանքից են, նրա մանկությունից... Գիտեք, երբ տատիկս ներկայացումը նայեց, ես ինձ սկսեցի մեղավոր զգալ, որ իրենց ցավը կրկին քչփորեցի, արթնացրեցի: Դրա համար իրենից անընդհատ ներողություն եմ խնդրում»:

Անկախ թեմայից ու նրանում շոշափվող խնդիրներից, «Ժենգյալով հաց»-ն իրականում ոչ թե ցավի պատմություն է, այլ՝ ամրության, լավատեսության, ապրելու: Ծանր տարիներն ու ցավոտ կենսագրությունը հումորի լեզվով է ներկայացվում. լսում ես, ծիծաղում, ու հետո սկսում վերլուծել: Դժոխքի ճանապարհով քայլած կինը բեմից քեզ հուշում է՝ «եթե ես ապրում եմ, ապա դու պարտավոր ես ապրել: Ամեն ինչ լավ է լինելու»: Սա և՛ դրամա է, և՛ կոմեդիա, մեր կյանքն է սա:

Ժենգյալով հաց՝ արցախյան ուտեստ, որի մեջ միախառնված են15 տեսակի կանաչիներ, որոնք պետք է քաղել, հնդրել (մաքրել), լվանալ ու կտրատել, խմոր անել, օրերով թողնել ու նոր թխել... Հեշտ պատրաստվողներից չի խոհանոցային այս «թագուհին», ու ներկայացման գլխագիր դառնալու պատճառը հենց այդ նմանությունն է. չէ՞ որ արցախցի հերոսուհու կյանքն էլ բարդ է եղել...

Բեմադրությունն արցախյան բարբառով չէ, սակայն Արցախի համն ու հոտը պահպանվում է:

«Հիմնականում, Ղարաբաղի բարբառի «ինտոնացիաներն» եմ թողել ու շատ օգտագործվող արտահայտությունները», - ժպիտով ասում է զրուցակիցս ու վստահեցնում՝ տրամադրությունն անպայման կփոխանցվի:

Ի սկզբանե որոշված էր՝ պրեմիերան Շուշիի թատրոնում է լինելու, սակայն, ցավոք, պատերազմն առաջ ընկավ... Այնուամենայնիվ, արցախյան շնչով ներկայացումը, հավանաբար, նաև Արցախ կգնա:

«Ժենգյալով հաց»-ը հրավեր է ստացել նաև «Արմմոնո» փառատոնից: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը