10/06/2021 13:58
Պուտին. Տնտեսության իրական հատվածը վերականգնվում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսության իրական հատվածը վերականգնվում է՝ չնայած կորոնավիրուսային համավարակը դեռ հաղթահարված չէ:
«Ցավոք, համավարակի բոլոր հետևանքները դեռ հաղթահարված չեն, և այս հիվանդության դեմ պայքարը դեռ շարունակվում է: Այնուամենայնիվ, տնտեսությունը վերականգնվում է, վերականգնվում է տնտեսության իրական հատվածը», - մեջբերում է ТАСС-ը պետության ղեկավարի խոսքերը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի տնտեսությունը արտաքին ռիսկերին դիմադրություն է ցույց տվել կորոնավիրուսային համավարակի ֆոնին: