10/06/2021 15:06
Գարշելի է, հնդկական կինո. Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ Փաշինյանի որդու՝ գերիների դիմաց Բաքու մեկնելու պատրաստակամության մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գարշելի է որակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է գերիների վերադարձի դիմաց իր որդուն որպես պատանդ ուղարկել Բաքու։
«Դուք սկսեցիք մի գարշելի փաստից, էդ սենտիմենտալ հնդկական կինոյի տեսարանները, ամոթ է ուղղակի դրա մասին խոսելը, ամոթ է մեր ժողովրդի համար», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին նախագահը։
Նա նշեց՝ գերիների հարցը, սահմանների հարցը Հայաստանը պետք է լուծի Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ։
«Հայաստանում պետք է ստեղծվի մի նորմալ կառավարություն, որը կկարողանա արժանապատիվ կերպով համագործակցել իր պարտնյորների ու հակառակորդների հետ», - ասաց Տեր-Պետրոսյանը։