10/06/2021 13:07
Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկվելը սահմանադրական իրավունքների ոտնահարում է. Արա Աբրահամյան
ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ծրագրային հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քվեարկության պահին արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկվելը սահմանադրական իրավունքների ոտնահարում է:
«Այն փաստը, որ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում բնակվող կամ քվեարկության պահին արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները զրկվել են քվեարկելու իրավունքից, մեր սահմանադրական իրավունքների ոտնահարումն է և անհրաժեշտ է պարզել, թե ով է կայացրել նման որոշում և ինչ հանգամանքներում:
Համոզված եմ, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող սփյուռքահայերին պետք է հնարավորություն տրվի օգտվել այդ անքակտելի իրավունքից:
Մենք պետք է վերացնենք Սփյուռքի և Հայաստանի միջև գոյություն ունեցող իրավական և այլ խոչընդոտները՝ Սփյուռքին որոշակի ինստիտուցիոնալ լիազորություններով օժտելու համար:
Հայաստանն Ազգային ժողովում պետք է ունենա Սփյուռքի հարցերով փոխնախագահ և Սփյուռքի Պալատ», - նշված է հայտարարության մեջ: