10/06/2021 15:13
Կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է հայտնվի պետական դավաճանության հոդվածի տակ. Արման Բաբաջանյան
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչների պատկերացմամբ, կոռուպցիայի դեմ պայքար չպետք է լինի, Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը:
«Պետք է լինի պայքար պետական դավաճանության դեմ: Պատերազմող երկրի համար կոռուպցիան արտաքին ագրեսիա է, հետևաբար կոռուպցիայի ցանկացած դրսևորում այս պայմաններում պետք է հայտնվի պետական դավաճանության հոդվածի տակ», - նշեց նա: