10/06/2021 19:59
Երեք տարի առաջ ասում էր՝ «ելք կա», եկավ, ելքերը փակեց, հիմա էլ ասում է՝ ապագա կա՞, հարցն այն է, թե ինչպիսին է այդ ապագան լինելու ու առանց ում. Վահե Հակոբյան
Հունիսի 20-ին կրկեսը փակվելու է, ծաղրածուներն էլ փախչելու են, ում պետք է կբերենք, կկանգնեցնենք արդարադատության առաջ, ընտրողների հետ հանդիպմանն ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:
«Երեք տարի առաջ ասում էր՝ «ելք կա», եկավ, ելքերը փակեց: Հիմա էլ ասում է՝ ապագա կա՞: Իհարկե, ապագա կա: Հարցն այն է, թե ինչպիսին է այդ ապագան լինելու ու առանց ում: Առանց իրենց մենք ունենք փայլուն ապագա», - նշեց Հակոբյանը:
Նա հայտարարեց նաև, որ իրենք երկրի հեղինակությունը վերականգնելու են միջազգային բոլոր հարթակներում: