10/06/2021 20:21
Այս արհավիրքը ծրագրված էր, որովհետև մենք պարտություն կարող էինք կրել միայն, եթե հետևողականորեն քայքայեին մեր արժեքային համակարգը, բանակը. Ռոբերտ Քոչարյան
Կարծում եմ՝ այս արհավիրքը ծրագրված էր, որովհետև մենք պարտություն կարող էինք կրել միայն, եթե հետևողականորեն քայքայեին մեր արժեքային համակարգը, բանակը, ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մենք ներկայացնում ենք մի թիմ, որն ունի փորձ, գիտելիք, կամք, վճռականություն: Առանց նման որակների ճգնաժամային իրավիճակներում երկրի ղեկին նստելը հանցագործություն է, մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել «տրենաժոր», տալ խամ, անփորձ մարդու ձեռքը, որպես հետևանք ունենալու ենք, գուցե, կրկնակի ավելի մեծ խնդիրներ: Դրա համար մեր խնդրանքը ձեզ՝ ընտրեք «Հայաստան դաշինքը», մեզ ընտրեք փորձի համար», - ներկաներին դիմեց Քոչարյանը:
Նա նաև ընդգծեց, որ իր համար պատվի հարց է կրկնել այն հաջողությունները, որոնք ունեցել են.«Այս բեռի տակ մտնելով, ռիսկի տակ եմ դնում իմ կենսագրությունը: Օգնեք ինձ և մեր թիմին ստանձնել այս պատասխանատվությունը: Ապացուցելու ենք, որ ի վիճակի ենք կրկնել մեր ունեցած հաջողությունները»: