10/06/2021 14:52
Արման Բաբաջանյանը հավատացնում է՝ պատկերացում ունեն, թե սահմանային բնակավայրերի ուղղությամբ ինչ աշխատանք պետք է իրականացնել
Վարդենիսը դարձել է խոցելի, թիկունքը մնացել է անպաշտպան, և մեզ անհրաժեշտ է անհապաղ հենց սահմանային բնակավայրերի ուղղությամբ կենտրոնացնել ուշադրությունը, Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը:
Նա ընդգծեց, որ իրենք պատկերացում ունեն՝ ինչ աշխատանք պետք է իրականացնել այդ ուղղությամբ.
«Բախտորոշ, ճակատագրականան և սահմանային իրավիճակում ենք։ Առաջիկա ընտրությունները որոշելու են Հայաստանի լինել-չլինելու հեռանկարը: Ոչ միայն իշխանության հարց ենք լուծելու, այլև հատկապես մեր պետության ընթացքի և հայրենիքի ապագայի հարցը»: