11/06/2021 15:12
Փաշինյանը հանձնարարել է նիկոլականներին քվեարկության տանել մինչև կեսօր. Աշոտյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասուլիսում բարձրաձայնեց ընտրություններին վերաբերող իրեն հասած տեղեկությունների մասին:
«Չստուգված տեղեկություն ունեմ, որ Փաշինյանը հանձնարարել է հունիսի 20-ին վարչական ռեսուրսներով ապահովվող էլեկտորատին ընտրականա տեղամասեր տանել մինչև օրվա առաջին կեսը: Նիկոլականները գնալու են քվերակության մինչև կեսօր, հետո ինչ-որ մի բան է հրահրելու ընտրատեղամասերում, որպեսզի խաթարվի մնացածի քվերակությունը, ոչ նիկոլականները չհասցնեն քվեարկել, ամփոփեն, տեսնեն՝ իրենք շատ են», - ասաց Աշոտյանը: